• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Աննա Դավթյան-Գևորգյանի հետ Հարցազրույց Աննա Դավթյան-Գևորգյանի հետ 23:47
Իրանը պայմաններ է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար․ Al Mayadeen. «Հարևաններ» Իրանը պայմաններ է առաջադրել... 20:42
Օրը՝ 60 վայրկյանում | 11.03.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 11.03.2026 20:51
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև բազմոլորտ համագործակցության հետագա զարգացմանը միտված մի շարք հարցեր
Քաղաքականություն
14:2721 Նմբ, 2025

Քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև բազմոլորտ համագործակցության հետագա զարգացմանը միտված մի շարք հարցեր

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ղազախստանի Հանրապետություն: «Ակորդա» նստավայրում նախ կայացել է ՀՀ վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել են երկրների պատվիրակություններին, հնչել են Հայաստանի և Ղազախստանի պետական օրհներգերը:

Այնուհետև կայացել է ՀՀ վարչապետի և Ղազախստանի նախագահի առանձնազրույցը: Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջույնի խոսքում նշել է.  «Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, բարի գալուստ Ղազախստան: Ձեր այցը շատ կարևոր է երկու երկրների, մեր դինամիկ զարգացող ռազմավարական գործընկերության համար: Հետևաբար՝ մեր հարաբերությունները նոր ազդակ են ստանում, և մենք վստահ ենք, որ դա նաև նոր իմպուլս կլինի մեր հետագա հարաբերությունների զարգացման համար։ Սա Ձեր առաջին պաշտոնական այցն է Ղազախստան, հետևաբար՝ մենք դրան մեծ կարևորություն ենք տալիս։ Հուսով եմ, որ այն լավ կանցնի և վստահ եմ, որ ղազախ ժողովրդի համար, մեր պատմության համար, մեր ավանդույթների համար, մեր մշակույթի համար այս այցի կարևորությունը կլինի էական: Ձեր այցի ժամանակ կարևորագույն մի շարք համաձայնագրեր, փաստաթղթեր կստորագրվեն: Եվս մեկ անգամ ցանկանում եմ Ձեզ ողջունել Ղազախստանում»:

Իր հերթին, վարչապետ Փաշինյանը նշել է. «Պարոն նախագահ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել պաշտոնական այցով Ղազախստան գալու և ջերմ ընդունելության համար: Իսկապես համաձայն եմ, որ այս այցը նոր լիցք կհաղորդի մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը և ուզում եմ ընդգծել այդ գործում Ձեր անձնական ներդրումը և շնորհակալություն հայտնել դրա համար: Ես կարծում եմ, որ մեր հարաբերությունների այս նոր շրջափուլը բացվեց նախորդ տարի Հայաստանի Հանրապետություն կատարած Ձեր պաշտոնական այցի արդյունքներով, որտեղ մենք մի շարք կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերեցինք:

Այդ պայմանավորվածությունների մի մասն արդեն կատարվել է, մյուս մասը՝ կատարման ընթացքի մեջ է: Եվ սա, իսկապես, շատ գործնական և ռազմավարական գործընկերություն է: Համոզված եմ, որ այս այցի շրջանակներում մենք այդ ամենի հետագա զարգացումը կապահովենք: Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով Ղազախստանում լինելը և Ձեր կողմից հյուրընկալվելը: Ես նաև մեծ հաճույքով ուզում եմ ընդգծել, որ սա մեր երկրների, մեր կառավարությունների և մեր երկու երկրների առաջնորդների միջև փոխվստահության շատ կարևոր արտահայտություն է, ինչն ամենևին էլ երկրորդական դեր չունի մեր երկրների հարաբերությունների զարգացման և խորացման համար: Կրկին ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել այդ ամենի առիթով»։

Այնուհետև տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ընդլայնված կազմով հանդիպումը:

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է, որ Հայաստանը Ղազախստանի համար հանդիսանում է առանցքային գործընկեր առևտրային և տնտեսական կապերի համար, ղազախ ժողովուրդը մեծապես հարգում է հայ ժողովրդին, հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և ավանդույթները։ Նրա խոսքով` այսօր Հայաստանը դարձել է ղազախ ժողովրդի համար շատ սիրելի զբոսաշրջային ուղղություն։ Ղազախստանի նախագահի խոսքով`  երկու երկրների միջև բաց հարաբերություններ են՝ հիմնված փոխվստահության վրա, փոխադարձ համագործակցությունը սերտ է թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային հարթակներում: «Մեր համագործակցությունը թե՛ առևտրատնտեսական, թե՛ մշակութային, թե՛ կրթական ոլորտներում շարունակաբար զարգանում է: Ես ցանկանում եմ ընդգծել, որ մեր միջպետական հարաբերություններն առանձնահատուկ են, մենք ունենք մեծ հնարավորություններ բազմակողմանիորեն զարգացնել մեր համագործակցությունը: Այսօր մենք կստորագրենք պատմական փաստաթղթեր, որպեսզի բարձրացնենք մեր հարաբերությունները երկու երկրների միջև և դարձնենք ռազմավարական հարաբերություններ»,- ասել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ այս այցի առանցքային արդյունքը երկկողմ հարաբերությունների զարգացումն է մինչև ռազմավարական գործընկերության մակարդակի: Վարչապետի խոսքով` այս հենքի վրա կողմերը նոր լիցք կհաղորդեն  հարաբերությունների զարգացման հետագա ընթացքին բոլոր ուղղություններով՝ քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, տնտեսական համագործակցության խորացող մակարդակ և իհարկե, նաև հումանիտար ոլորտում գործակցությունը նոր դրսևորումներ է ստանում։ «Այսօր Աստանայում փողոցներից մեկն անվանակոչվեց հայոց գրերի հեղինակի՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անունով: Սա նույնպես մենք ընկալում ենք որպես հարգանքի դրսևորում հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները նոր հնարավորություններ են բացում տնտեսական հարաբերությունների հետագա խորացման համար, բացվում են նոր տրանսպորտային հնարավորություններ, որոնք պետք է լրջորեն ուսումնասիրել: Երկրի ղեկավարը հավելել է, որ երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի անդամները ստանում են նոր օրակարգ , որի շուրջ աշխատանքն արդեն իսկ մեկնարկել է: 

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քննարկել են առևտրատնտեսական, գործարար կապերի զարգացմանը, ենթակառուցվածքների, տրանսպորտի, գյուղատնտեսության, ավիահաղորդակցության, կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, ինչը նոր ազդակ կհաղորդի տարածաշրջանային հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Այդ առումով, երկրների առաջնորդները կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական: Այդ առումով, Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևոր են համարել TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի կյանքի կոչումը:

Ղազախստանի նախագահը միաժամանակ ընդգծել է վարչապետ Փաշինյանի անձնական ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում` հավելելով, որ իր երկիրը հետևողականորեն աջակցում է Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունների կարգավորմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Երևան-Աստանա ուղիղ ավիաչվերթերի գործարկման, թվայնացման, ուսանողների փոխանակման ծրագրերի և այլ ուղղություններով փոխգործակցության հետագա զարգացման շուրջ:

Վարչապետ Փաշինյանը Ղազախստանի նախագահին պետական այցով հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է:  

Դիտումների քանակ103
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ֆլորիդայում հանդիպել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները 14:1312 Մար, 2026
  • Մեկնարկեց աշխատանքային այցս Բրյուսել. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 14:0612 Մար, 2026
  • Փաշինյանը՝ ադրբեջանական դիրքի բարելավման վերաբերյալ պնդումների մասին 14:0212 Մար, 2026
  • Տվյալը, որ Իրանում 180 բեռնատար կա կուտակված, չի համապատասխանում իրականությանը, 11 բեռնատար կա այս պահին. Փաշինյան 13:4712 Մար, 2026
  • Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Իսրայելում ավելի քան 50 թիրախի խոցման մասին 13:4412 Մար, 2026
  • Դրա դեմ պայքարի ձևերից մեկը «300 դպրոց» նախագիծն է. վարչապետը՝ թմրամիջոցների շրջանառության մասին 13:3612 Մար, 2026
  • Իմ ցուցումով է եղել, խնդրել եմ, որ դիմում գրի. Փաշինյանը՝ Էդիտա Գզոյանի ազատման մասին 13:3212 Մար, 2026
  • Իսկապես մտահոգված ենք այդ իրավիճակով, որ կա ԵՄ-ի և Վրաստանի հարաբերություններում. Փաշինյան 13:1812 Մար, 2026
  • Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, որովհետև Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա. Փաշինյան 13:1312 Մար, 2026
  • Անդրազգային հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 16 մլն դրամ․ հետախուզվող անձը կալանավորվել է 13:1012 Մար, 2026
  • Մենք պատրաստ ենք Կոռնիձորից Երասխով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի կապը. Փաշինյան 13:0712 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | Վարչապետն անդրադարձել է արտերկրից ընտրողներ տեղափոխելու մասին հայտարարությանը 13:0012 Մար, 2026
  • Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, պետք է տեր կանգնենք հաստատված խաղաղությանը և այն դարձնենք անշրջելի 12:5712 Մար, 2026
  • Առաջին անգամ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հանձնակատարն այցելել է Հայաստան․ Արփինե Սարգսյանն ընդունել է Մագնուս Բրուններին 12:4612 Մար, 2026
  • Մենք հաղթահարել ենք առնվազն 1500 տարի մեզ հետ տեղի ունեցող պատմական ցիկլերը. վարչապետ 12:4312 Մար, 2026
  • Որակավորման ստանդարտը, որով մարդը կարող է մտնել պետական ծառայության, էականորեն պետք է փոխվի. Փաշինյան 12:3812 Մար, 2026
  • Եթե այդպիսի իրավիճակ լինի, ռուսաստանաբնակ հայրենակիցների մեծ մասը կքվեարկի մեր օգտին. Փաշինյանը՝ ԱՀԾ հայտարարության մասին 12:3412 Մար, 2026
  • Իրանի նորընտիր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է. Բաղաեի 12:2712 Մար, 2026
  • Պարզաբանում 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունների անցկացման վերաբերյալ 12:2512 Մար, 2026
  • ՀՀ համայնքների թիվը 70-ից կդառնա 64. միավորվում է 9 համայնքի 80 բնակավայր 12:2312 Մար, 2026
  • Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:1412 Մար, 2026
  • Թրամփը սպառնացել է մեկ ժամում ոչնչացնել Իրանի էներգահամակարգը 12:1212 Մար, 2026
  • Իրանում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը հասել է 1348-ի 12:0312 Մար, 2026
  • Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի ձևավորմանն աջակցելու նպատակով ՀՀ-ն կհամագործակցի 2 հեղինակավոր բուհերի հետ 11:5512 Մար, 2026
  • Հայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև 11:4712 Մար, 2026
  • Աբովյանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 11:3612 Մար, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին 11:1512 Մար, 2026
  • Հիմնանորոգվել է Հայանիստ գյուղից դեպի Արմավիրի մարզ տանող ճանապարհահատվածում փլուզված կամուրջը 11:0712 Մար, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0012 Մար, 2026
  • 37-ամյա Արսեն Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած 10:5412 Մար, 2026
  • Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-23 տարեկանների հավաքականը՝ Մ-23 ԵԱ 3-րդ մրցանակակիր 10:3412 Մար, 2026
  • Իրաքի մոտակայքում երկու նավթատար է հարձակման ենթարկվել․ մեկ նավաստի զոհվել է, նավթը թափվել է ծով 10:1212 Մար, 2026
  • Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի տնօրենի ու տեղակալի, նաև նրանց կաշառք տված քաղաքացու վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է 10:0912 Մար, 2026
  • Լուրեր 10:00 | Հարաբերությունները կխորացնենք. տեղի կունենա ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը. Մեցոլա 10:0012 Մար, 2026
  • Նիհարեցնող դեղահաբերը կարող են վնասել առողջությունը 09:5112 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում 09:3612 Մար, 2026
  • Դիլիջանի ոլորաններում և Գորիսի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում 09:1712 Մար, 2026
  • Նարեկ Մկրտչյանը բանախոսությամբ է հանդես եկել ԱՄՆ հեղինակավոր «ՌԷՆԴ» կորպորացիայի կենտրոնակայանում 09:0812 Մար, 2026
  • Լավ լուր՝ վարորդական վկայական ստանալու համար դիմած քաղաքացիներին․ ինչ փոփոխություններ են կատարվել 09:0312 Մար, 2026
  • Հայկական բնօրինակ տարազների ցուցադրություն՝ Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում 08:5512 Մար, 2026
  • Քարինջ գյուղում տուն է այրվել 08:3912 Մար, 2026
  • Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը․ Սուրենյան 08:2612 Մար, 2026
  • Գյումրի-Աշոցք, Լծեն-Տաթև, Կապան-Սիսիան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար 08:1312 Մար, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0012 Մար, 2026
  • Մխիթարյաններին նվիրված հոբելյանական միջոցառում՝ ՀԱԳ-ում 01:0412 Մար, 2026
  • ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Մերձավոր Արևելքի վերաբերյալ բանաձև է ընդունել 00:4312 Մար, 2026
  • Ամերիկյան ուժերն Իրանի տարածքում 5500 թիրախ են խոցել 00:1412 Մար, 2026
  • Հայաստանը դարձել է մարդասիրական կարևորագույն միջանցք. Ռոբերտա Մեցոլա 23:5011 Մար, 2026
  • Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել Լիտվայի գործընկերոջ հետ․ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկվել 23:3111 Մար, 2026
  • Մարտի 12-ի եղանակային կանխատեսումները 23:2611 Մար, 2026
  • Խաչատուր Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել․ ըմբշամարտի Մ23 ԵԱ 23:1011 Մար, 2026
  • Իրանը հավատարիմ է խաղաղությանը, բայց անհրաժեշտ են ամուր երաշխիքներ ԱՄՆ-ից և Իսրայելից. Փեզեշքիան 22:5911 Մար, 2026
  • Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հըզբոլլահ»-ի օբյեկտներին 22:5511 Մար, 2026
  • «Արևիկից Արևներին» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է 22:4411 Մար, 2026
  • Հարցազրույց Աննա Դավթյան-Գևորգյանի հետ 22:3711 Մար, 2026
  • Շրջանաձև տնտեսության մոդելի ներդրումը ՀՀ-ում. հետազոտություն 22:3011 Մար, 2026
  • Եվրոպա և Հայաստան. դաշնակիցներ, գործընկերներ, բարեկամներ. Եվրոպական խորհրդարանի նախագահի գրառումը 22:1811 Մար, 2026
  • Քրիստոսի խորանը օգտագործում են պատերազմ քարոզելու համար, սա չի կարող հանդուրժվել. Փաշինյանը՝ ԵԽ-ում 21:5211 Մար, 2026
  • Ըմբիշ Լևիկ Միքայելյանը՝ Մ-23 ԵԱ ոսկե մեդալակիր 21:4111 Մար, 2026
  • ԿԸՀ նախագահը՝ ընտրություններում սպասվող նորամուծությունների, ուժերից մեկին չգրանցելու լուրերի մասին 21:3111 Մար, 2026
  • Հանրային խորհրդի հարթակը՝ որպես պետության և հասարակության միջև երկխոսության արդյունավետ ձևաչափ․ ՆԳ նախարարը հանդիպել է ՀԽ անդամներին 21:1811 Մար, 2026
  • Սիմոնը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ում Paloma Rumba երգով 21:0111 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Որոշ հոգևորականներ ՀՀ-ում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը 21:0011 Մար, 2026
  • Մարտ 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5811 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.03.2026 20:5111 Մար, 2026
  • ՀԷՑ-ի 100% բաժնեմասերի պետականացման գործընթացը թևակոխել է հանրային գերակա շահ ճանաչելու կարգավորման փուլ. Պետրոսյան 20:4411 Մար, 2026
  • Հայոց այբուբենի գյուտը հայկական ինքնության կարևորագույն հիմնասյուներից է․ վարչապետը՝ Եվրախորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում բացված հուշարձանի մասին 20:3511 Մար, 2026
  • Իսրայելն ու Լիբանանը համաձայնության չեն գալիս բանակցությունների անցկացման հարցում 20:3411 Մար, 2026
  • Գազաբալոնի վկայագրման գործընթացը կտեսագրվի 20:2411 Մար, 2026
  • Ստրասբուրգում բացվել է «Արմատագիր - երկխոսության ուժը» խորագրով հուշարձանը 20:1011 Մար, 2026
  • Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության մասին ԱՀԾ-ի հայտարարության վերաբերյալ 20:0111 Մար, 2026
  • Պենտագոնը կոչ է արել քաղաքացիական անձանց անհապաղ լքել Իրանի նավահանգիստները Հորմուզի նեղուցի գոտում 19:5711 Մար, 2026
  • Ապօրինի թմրաշրջանառության դեմ համայնքային ոստիկանության պայքարի երեք դրվագ 19:5011 Մար, 2026
  • Մերձավոր Արևելքում ճգնաժամը շարունակվում է 19:3611 Մար, 2026
  • Փաշինյանը և ԵԺԿ նախագահը մտքեր են փոխանակել ՔՊ-ի և ԵԺԿ-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ 19:3111 Մար, 2026
  • Ընտրողն իրավունք ունի քվեարկել իր նախընտրած տեղամասում. դիմելու վերջնաժամկետը մայիսի 26-ն է 19:2411 Մար, 2026
  • «Վայլդբերրիզ» ընկերությունը 2025-ին 8 մլրդ 74 մլն դրամի հարկ է վճարել 19:1311 Մար, 2026
  • Իրանից Հայաստանի տարածքով տարհանվածների աշխարհագրությունն ընդլայնվել է՝ ընդգրկելով 46 երկրի քաղաքացիների. ԱԳՆ 19:0311 Մար, 2026
  • ԱՄՆ-ը և ԵՄ-ը չեն շտապում մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները 19:0311 Մար, 2026
  • Իրանի ոստիկանության ղեկավարը զգուշացրել է ցույցեր կազմակերպել փորձողներին 19:0211 Մար, 2026
  • Լուրեր 19:00 | Պատրաստվում ենք Վրաստան–Ադրբեջան երկաթուղին օգտագործել արտահանումների համար. վարչապետ 19:0011 Մար, 2026
  • Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` փետրվարի հաշվետվությունը 18:5411 Մար, 2026
  • Ինսուլինային գրիչներ՝ մինչև 40 տարեկան դիաբետ ունեցողներին 18:4511 Մար, 2026
  • Թրամփը պահանջել է, որ Իրանն անհապաղ հեռացնի ականները Հորմուզի նեղուցից 18:3711 Մար, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 11 մարտ. 2026 18:2711 Մար, 2026
  • Որպես Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում գտնվող երկիր՝ Հայաստանը գիտակցում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում իր պատասխանատվությունը․ ՆԳ փոխնախարար 18:1911 Մար, 2026
  • Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրանյութ իրացնողի 18:1111 Մար, 2026
  • Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 18:0311 Մար, 2026
  • Թույլ չենք տալու, որ հազարավոր զոհերի գնով ձեռք բերված խաղաղությունը մատաղ արվի հակաքրիստոնեական նպատակներին. Փաշինյան 17:5311 Մար, 2026
  • Մեր կարևոր խնդիրներից է, որ մեր ղարաբաղցի քույրերի և եղբայրների էմոցիաները չշահարկվեն՝ նրանց սին հույսեր տալով. Փաշինյան 17:5211 Մար, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հանդես են եկել հայտարարություններով 17:4511 Մար, 2026
  • ԵՄ-ին՝ ՀՀ-ի ինտեգրվելու ճանապարհին ամենամեծ խնդիրը ԵՄ-Վրաստան քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է. Փաշինյան 17:3711 Մար, 2026
  • Թրամփը քննարկում է Իրանում ռազմական գործողությունների բոլոր տարբերակները. Քերոլայն Լևիթ 17:3011 Մար, 2026
  • Վրաստանը չեղարկել է Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանային ճանապարհների կառուցման մրցույթները 17:2111 Մար, 2026
  • ՀՀ-ն պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև ավտոմոբիլային կապը. Փաշինյան 17:1211 Մար, 2026
  • ՀՀ Կառավարությունը հանձնառու է հետևողականորեն զարգացնելու ԵՄ-ի հետ փոխգործակցությունը. վարչապետի և ԵԽ նախագահի հանդիպումը 17:0311 Մար, 2026
  • Լուրեր 17:00 | Ձեր առաջնորդությամբ շատ մեծ նվաճումներ են եղել. ԵԽ նախագահը՝ ՀՀ վարչապետի 11.03.2026 17:0011 Մար, 2026
  • ՀՀ-ն TRIPP նախագծի իրագործումը ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլև պատճառ չունի. Փաշինյան 16:5111 Մար, 2026
  • Հայաստանը կներկայանա SIAL Paris համաշխարհային սննդի ցուցահանդեսին. ցանկացողները պետք է գրանցվեն մինչև մարտի 20-ը 16:4311 Մար, 2026
  • Մենք ցավ ենք ապրում՝ տեսնելով այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում. Փաշինյան 16:3511 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015