Նոյեմբերի 20-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է արհեստական բանականության ոլորտում ամենաարագ զարգացող ընկերություններից մեկի՝ Anthropic-ի համագործակցության գծով գլոբալ ղեկավար Դեն Ռոզենթալի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Քննարկվել են կրթական, բնապահպանական, հեռահաղորդակցության ոլորտներում, ինչպես նաև STEM ոլորտում (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) համագործակցության հնարավորությունները։