Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Ձեր խիզախ քայլերը՝ հանուն կայունության և խաղաղության Հարավային Կովկասում, արժանի են գովասանքի. Տոկաևը՝ Փաշինյանին

ԼԼուսինե Մուրադյան

Մենք ընդգծել ենք, որ մեր դիրքորոշումները տարբեր բարդ հարցերի շուրջ համընկնում են: Մենք այս պահին ձգտում ենք ամրապնդել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը ևս հաշվի առնելով և նրա պլանը հաշվի առնելով, որին ես նույնպես աջակցում են: Այդ մասին Ղազախստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փաստաթղթերի փոխանակումից հետո հայտարարել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

«Ղազախստանը նաև բարձր է գնահատում Հայաստան-Ադրբեջան ջանքերը՝ ուղղված հարաբերությունների կարգավորմանը: Ցանկանում ենք, որ այդ գործընթացը միայն լավ շարունակություն ունենա, և մենք միշտ ուրախ կլինենք աջակցել այս գործընթացին»,- ասել է նա՝ նշելով, որ բանակցությունների ընթացքում այդ մասին ևս մեկ անգամ հաստատել է:

«Այս տեսանկյունից ուզում եմ ընդգծել մեծարգո պարոն վարչապետի պատմական դերը՝ հանուն կայուն խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Մեծարգո՛ պարոն վարչապետ, Ձեր հեռատես քայլերը, Ձեր խիզախ քայլերը՝ հանուն կայունության և խաղաղության Հարավային Կովկասում, արժանի են գովասանքի: Ձեզ հաջողություն եմ մաղթում այս շատ պատասխանատու աշխատանքում հանուն Հայաստանի զարգացման, հանուն ձեր երկրի՝ միջազգային հարթակներում հեղինակության բարձրացման: Ձեր բոլոր նախաձեռնություններին հաջողություն եմ մաղթում:

Ղազախստանը պատրաստ է աջակցել Ձեզ, հայ ժողովրդին այս ճանապարհին: Թող հայ-ղազախական հարաբերոթյուններն է՛լ ավելի ամրապնդվեն»,- ասել է նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում