Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ ուկրաինական զորքերը «հաջողությամբ օգտագործել են» ամերիկյան ATACMS հրթիռային համակարգերը՝ Ռուսաստանում ռազմական թիրախներին «ճշգրիտ հարված հասցնելու» համար։ «Սա նշանակալի իրադարձություն է, որն ընդգծում է Ուկրաինայի անսասան հավատարմությունն իր ինքնիշխանությանը»,- հայտարարության մեջ նշել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Հարձակման թիրախը չի բացահայտվել։ Գլխավոր շտաբը միայն խոստացել է, որ «հեռահար զենքի, մասնավորապես ATACMS-ի կիրառումը կշարունակվի»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ փորձ է արվել հրթիռային հարված հասցնել Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող քաղաքացիական օբյեկտներին՝ հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
Միաժամանակ, մի քանի ուկրաինական մոնիթորինգային և ռուսական ռազմականամետ Telegram ալիքներ հայտնել են, որ նույն օրը Վորոնեժի ուղղությամբ բալիստիկ հրթիռային հարված է տեղի ունեցել։