Իսրայելի վարչապետը ողջունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունված՝ Գազայում խաղաղության ամերիկյան ծրագրին աջակցող բանաձևը, նշել՝ այն կնպաստի խաղաղությանը, քանի որ ենթադրում է Գազայի ապառազմականացում և ապառադիկալացում:
Բենիամին Նեթանյահուն հույս է հայտնել, որ արդյունքում հնարավոր կլինի բարելավել Իսրայելի և հարևան երկրների հարաբերությունները:
Նա անդրադարձել է նաև տեղեկություններին, որ նոյեմբերի 12-ին Արևմտյան ափի մոտակայքում գտնվող պաղեստինյան ալ-Ջաբա գյուղում տասնյակ անհայտ իսրայելցիներ այրել են պաղեստինցիների տներ և մեքենաներ: Նեթանյահուն դատապարտել է տեղի ունեցածը, հավատացրել, որ մեղավորները կպատժվեն՝ նրանց անվանելով ծայրահեղականներ: