ՔՔրիստինե Ոսկանյան

ՄԻՊ-ը քննարկել է Ռաուլ Վալլենբերգ ինստիտուտի հետ համագործակցության նոր ուղղությունները

ՄԻՊ-ը քննարկել է Ռաուլ Վալլենբերգ ինստիտուտի հետ համագործակցության նոր ուղղությունները

Նոյեմբերի 14-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնին: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից:

 

Ողջունելով հյուրին՝ Պաշտպանը բարձր է գնահատել երկու հաստատությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ կարևորելով Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող ծրագրերը:

 

Զրուցակիցներն անդրադարձել են 2025 թվականին իրականացված համատեղ նախաձեռնություններին և քննարկել առաջիկա ծրագրերն ու համագործակցության հնարավոր նոր ուղիները։

 

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել և խորացնել արդյունավետ համագործակցությունը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում