ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ԼԼուսինե Մուրադյան

2028-ին արդեն մեր երկրի ամբողջ բնակչությունը պետք է դառնա առողջության ապահովագրության շահառու. Ավանեսյան

2028-ին արդեն մեր երկրի ամբողջ բնակչությունը պետք է դառնա առողջության ապահովագրության շահառու. Ավանեսյան

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը 3 տարվա ընթացքում է իրականացվելու: Այսինքն՝ 2028 թվականին արդեն մեր երկրի ամբողջ բնակչությունը պետք է դառնա ապահովագրության շահառու, բայց մինչ այդ մենք, տարեցտարի ավելացնելով ապահովագրավճարների շրջանակը, անցում կկատարենք պետպատվերից դեպի ապահովագրություն: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

2026-ին պետպատվերը՝ որպես միջոցառում, արտահայտված է պետական բյուջեում, և բոլոր այն խմբերը, որոնք առաջին կամ երկրորդ տարում դեռ չեն ներառվելու ապահովագրության մեջ, ըստ նախարարի՝ կշարունակեն օգտվել պետական պատվերի իրենց ծառայությունների շրջանակից:

«2026-ից առաջին փուլով պետական բյուջեի միջոցներով ներառվող խմբերի մեջ հաշմանդամություն ունեցող անձինք և սոցիալական անապահովության՝ 28 միավորից ավելի ունեցող ընտանիքները ևս ներառվելու են ապահովագրության շրջանակներում:

Սա է պետության քաղաքականությունը՝ առաջնահերթ լուծելու մինչև 18 տարեկան երեխաների, 65+ տարիքի անձանց և այս խոցելի խմբերի ապահովագրական խնդիրը»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ առաջին փուլով կներառվեն նաև 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող անձինք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում