ԼԼուսինե Մուրադյան

Արդեն 1 տարի 8 ամիս ՀՀ սահմանին զինվոր չի զոհվել. Փաշինյանը՝ իրավիճակը փակուղի տանելու շահարկումների մասին

Արդեն 1 տարի 8 ամիս ՀՀ սահմանին զինվոր չի զոհվել. Փաշինյանը՝ իրավիճակը փակուղի տանելու շահարկումների մասին

Ես հիմա ասում եմ՝ արդեն 1 տարի 8 ամիս ՀՀ սահմանին զինվոր չի զոհվել: Նախկինում մենք ոչ մի տարի չենք ունեցել, որ այսպիսի իրավիճակ լինի: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցների շրջանակում ներկայացված տեսակետին, թե Փաշինյանը բանակցությունները փակուղի է տարել, ինչն էլ հանգեցրել է պատերազմի:

«Եթե 2018-ին չկար պատերազմ, ինչո՞ւ էին զինվորները զոհվում սահմանին: Պատերազմը ո՞րն է, պատերազմն այն է, որ արտաքին ներգործության հետևանքով զինվորներ են զոհվում: Ամեն տարի մեր սահմանին զոհվել են զինվորներ 2018-ից առաջ»,- ասաց Փաշինյանը և հավելեց՝ երբ բանակցային փաստաթղթերը հրապարակվեն, նախկինում արված բոլոր առաջարկությունները կներկայացվեն՝ և՛ 2016-ի հուլիսի, և՛ օգոստոսի, նաև կհրապարակվի Սերժ Սարգսյանի նամակը, որի մասին խոստացավ հետագայում առավել մանրամասն խոսել:

«Ի միջի այլոց, խոսվում է ռազմական բալանսի խախտման մասին, որ մեր ժամանակ ռազմական բալանսը խախտվել է: Երբ բանակցային փաթեթը հրապարակվի, դուք կտեսնեք՝ ոնց է Սերժ Սարգսյանն իր ձեռքով գրել և ստորագրել, որ ռազմական բալանսը խախտված է ինձնից առաջ»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում