Այդ նույն քարտեզի մեջ Հայաստան կա, Ադրբեջան չկա. Փաշինյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

ԼԼուսինե Մուրադյան

Երբ Ադրբեջանի նախագահի ասածը, ինձ ուղղված հարցի մեջ դնելով, սխալ եք ձևակերպում, արդեն իսկ իմ ցանկացած պատասխան սխալ է, քանի դեռ հարցի բազան չի ճշտվել: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե չնայած խաղաղության հաստատմանը՝ Ադրբեջանի նախագահը կոշտ հռետորաբանություն է գործադրում՝ Սևանն անվանելով Գյոյչա, Վարդենիսը՝ Բասարգեչար:

Փաշինյանը ճշգրտեց հարցի բազան՝ պարզաբանելով. «Ադրբեջանի նախագահն ասե՞լ է, որ ցարական ժամանակի քարտեզի մեջ Սևան չի եղել, ուրիշ անուն չի եղել, հիմա ես էլ ասում եմ՝ այդ նույն քարտեզի մեջ Հայաստան կա, Ադրբեջան չկա:

Հիմա Ադրբեջանի նախագահն ասել է, որ չգիտեմ ո՛ր թվի քարտեզում Սևան չի գրված, գրված է ուրիշ անուն: Ե՞վ: Ես էլ հարց եմ տալիս, ասում եմ՝ որ հետ ենք գնում, մինչև ո՞ր թիվը հետ գնանք»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում