• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն... 17:26
Նոյեմբերի 13-ի եղանակային կանխատեսումները Նոյեմբերի 13-ի եղանակային կանխատեսումները 23:06
Հարցազրույց Նելլի Դավթյանի հետ Հարցազրույց Նելլի Դավթյանի հետ 22:01
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հարավային Կովկասի համար բացվում են նոր հորիզոններ խաղաղ և կայուն զարգացման համար. ԱԽ քարտուղարի ելույթը Մոսկվայում
Քաղաքականություն
18:5805 Նմբ, 2025

Հարավային Կովկասի համար բացվում են նոր հորիզոններ խաղաղ և կայուն զարգացման համար. ԱԽ քարտուղարի ելույթը Մոսկվայում

Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել և ելույթ է ունեցել ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների 13-րդ հանդիպմանը։

ԱԽ քարտուղարի ելույթը ստորև՝

«Հարգելի գործընկերներ,

Հարգելի Անվտանգության խորհուրդների քարտուղարներ,

Տիկնայք և պարոնայք,

Նախևառաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ռուսական կողմին, և մասնավորապես Սերգեյ Կուժուգետովիչին, այս կարևոր նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար, որի նպատակն է քննարկել մեր տարածաշրջանի և ԱՊՀ ամբողջ տարածքի անվտանգության, կայունության և զարգացման ապագային առնչվող հիմնարար հարցերը։

Անկախ Պետությունների Համագործակցությունը արդեն ավելի քան երեք տասնամյակ հանդիսանում է մեր երկրների միջև երկխոսության, համագործակցության և փոխօգնության կարևոր հարթակ։ Այս տարիների ընթացքում ԱՊՀ-ն զգալի դեր է խաղացել փոխըմբռնման ամրապնդման, անվտանգության ոլորտում ջանքերի համակարգման, ինչպես նաև տնտեսական և մարդասիրական համագործակցության զարգացման գործում։ Ժամանակակից մարտահրավերների և արագ փոփոխվող արտաքին միջավայրի պայմաններում մեր տարածաշրջանների առջև կանգնած են կայունության ապահովման, վստահության ամրապնդման և փոխշահավետ համագործակցության խնդիրներ։ Այս առումով, ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումները հնարավորություն են տալիս մշակել ռազմավարական մոտեցումներ, որոնք ուղղված են մեր ժողովուրդների շահերի պաշտպանությանը և մեր պետությունների զարգացման ապահովմանը։

Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի ԱՊՀ-ի շրջանակներում ընթացող երկխոսությունը՝ որպես անվտանգության, փոխկապակցվածության և կայուն զարգացման հարցերի քննարկման համար կարևոր  հարթակ։ Այս հարթակը մեզ հնարավորություն է տալիս մշակել ընդհանուր մեխանիզմներ, որոնք ուղղված են խաղաղության և վստահության ամրապնդմանը, ինչպես նաև այն խնդիրների լուծմանը, որոնք պահանջում են հավաքական մոտեցում և փոխըմբռնում։

Հարավային Կովկասի տարածաշրջանը, անկասկած, ապրում է կարևոր փոփոխությունների շրջան՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ենթակառուցվածքային և մտածելակերպի մակարդակներում։

Կցանկանայի հատկապես ընդգծել այն պատմական նշանակության իրադարձությունը, որը տեղի ունեցավ 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը, որտեղ կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի հանդիպումը։

Վաշինգտոնյան համաձայնագրի արդյունքում Հարավային Կովկասում հաստատվել է խաղաղություն, և այժմ մենք աշխատում ենք  Ադրբեջանի հետ խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ։ Ինստիտուցիոնալացման բաղադրիչներից մեկը երկու երկրների կողմից «Խաղաղության պայմանագրի» ստորագրումն ու վավերացումն է։ Մյուս կարևոր բաղադրիչը՝ հաղորդակցությունների ապաշրջափակումն է, որը կստեղծի տնտեսական փոխկախվածություն տարածաշրջանում և, իր հերթին, կնպաստի խաղաղության ամրապնդմանը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու հարաբերությունների կարգավորման ձգտումը հաստատող համատեղ հռչակագրի ստորագրումը դարձավ կարևոր հանգրվան մեր երկար սպասված խաղաղությանը հասնելու ճանապարհին։ Մենք ևս մեկ անգամ վերահաստատեցինք մեր հանձնառությունը՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների նկատմամբ։

1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը, որը հանդիսանում է ԱՊՀ-ի հիմնադիր փաստաթուղթը, նույնպես առանցքային դեր է խաղացել այսօրվա գործընթացի հիմքերի ձևավորման գործում։ Դրա հիման վրա մենք շարունակում ենք կառուցել մեր համագործակցությունը։ Կարևոր է ընդգծել, որ նաև արդի համատեքստում մենք պետք է հիմնվենք այս բազային սկզբունքների վրա, ինչպես և անում են Հայաստանն ու Ադրբեջանը՝ հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։

Այսօր, երբ Հարավային Կովկասը աստիճանաբար ազատվում է ռազմական հակամարտությունների ծանր ժառանգությունից և անցնում է շահերի բախման տրամաբանությունից դեպի համագործակցության տրամաբանություն, բացվում են նոր հորիզոններ խաղաղ և կայուն զարգացման համար։

Կցանկանայի հատկապես ընդգծել Վաշինգտոնի համաձայնագրի շրջանակում հաղորդակցությունների բացման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը, ինչպես նաև TRIPP ծրագիրը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։ Ներկայում Հայաստանը ակտիվորեն քննարկում է TRIPP ծրագրի մանրամասները ԱՄՆ-ի հետ, և մոտ ապագայում արդեն հնարավոր կլինի անցնել գործնական աշխատանքների իրականացմանը։

Այս նախագիծն իր մասշտաբներով և նշանակությամբ եզակի է, քանի որ այն ուղղված է այնպիսի պայմանների ստեղծմանը, երբ տրանսպորտային և հաղորդակցական ուղիները կօգտագործվեն ոչ թե որպես մրցակցության գործիքներ, այլ որպես համագործակցության և փոխադարձ բարգավաճման միջավայր։ Մենք այս քայլում տեսնում ենք ոչ միայն դրական դինամիկա ենթակառուցվածքների ոլորտում, այլև հումանիտար կապերի և փոխվստահության զարգացման գործում։ Այս գործընթացի ամենակարևոր բաղադրիչներից մեկը տրանսպորտային և հաղորդակցական ուղիների ապաշրջափակումն է, ինչը պարզապես ենթակառուցվածքային խնդիր չէ, այլ ռազմավարական քայլ՝ կայուն և երկարաժամկետ անվտանգության ապահովման ուղղությամբ։ Սա հատկապես կարևոր է նրանով, որ Հայաստանը և հարևան երկրներն ունեն զարգացման մեծ ներուժ, և հաղորդակցական ուղիների ապաշրջափակումը մեզ հնարավորություն է տալիս հասնելու ավելիին, քան պարզապես տրանսպորտային հաղորդակցության բարելավումն է:

Մենք տեսնում ենք, որ այս նոր փուլում ամենակարևոր գործոններից մեկը դառնում է բոլոր կողմերի ներառականությունը։

TRIPP ծրագրի շրջանակում մենք ձգտում ենք ստեղծել իրական համագործակցության և փոխշահավետության միջավայր։ Այս ծրագիրը նպատակ ունի ձևավորել կապեր ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլև ԱՊՀ այլ երկրների հետ՝ ապահովելով հայկական տրանսպորտային ուղիների ինտեգրումն ավելի լայն ցանցերում, ներառյալ Եվրասիական տարածքում։ Սա բացում է նոր հնարավորություններ առևտրի, լոգիստիկայի և մարդկանց տեղաշարժի համար՝ միաժամանակ նպաստելով փոխկախվածության ամրապնդմանը, ինչը, իր հերթին, կարևոր գործոն է անվտանգության ապահովման գործում։

Օգոստոսի 8-ի համաձայնագրի ստորագրումից հետո իրականացվում են աշխատանքներ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների միջև շփումների ակտիվացման ուղղությամբ։ Այսպես, հոկտեմբերի 21-22-ը Երևանում տեղի ունեցավ ադրբեջանական քաղաքացիական հասարակության պատվիրակության այց, որի նպատակն էր ակտիվացնել երկու հասարակությունների միջև շփումները։ Մենք համոզված ենք, որ նմանատիպ փոխայցերը պետք է շարունակվեն և ներառեն նոր շերտեր, ինչը կնպաստի խաղաղության պահպանմանը և ամրապնդմանը։

Այսպիսով, հաղորդակցությունների ապաշրջափակումը և նման ծրագրերը՝ ինչպիսիք են TRIPP-ը, մարդկային կապերի զարգացումը, երկխոսության ակտիվացումն ու խաղաղության ինստիտուցիոնալացումը՝ հիմնական տարրեր են, որոնք դարձնում են կայունությունն անշրջելի և ձևավորում են ողջ տարածաշրջանի բարգավաճման հիմքը։ Մենք բաց ենք երկխոսության համար, պատրաստ ենք աշխատել փոխադարձ հարգանքի ոգով և ձգտում ենք, որպեսզի մեր համագործակցությունը ոչ միայն բերի կոնկրետ արդյունքներ, այլ նաև դառնա օրինակ այլ տարածաշրջանների համար, որոնք դեռ պետք է անցնեն նման ճանապարհով։

Համոզված եմ, որ այսօրվա նիստը կլինի կարևոր քայլ՝ ավելի խաղաղ, փոխկապակցված և անվտանգ տարածաշրջան ստեղծելու ճանապարհին, որը կծառայի ԱՊՀ-ում ընդգրկված բոլոր ժողովուրդների և պետությունների բարօրությանը։

Շնորհակալություն ուշադրության համար»։

Դիտումների քանակ152
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Գիտեմ, որ բարդ է խոստովանել, բայց Հայաստանը դուրս է բերվել թակարդից. Փաշինյան 17:4613 Նմբ, 2025
  • Վարչապետի եզրափակիչ ելույթը ԱԺ-ում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը 17:4013 Նմբ, 2025
  • Երթևեկության սահմանափակում՝ Դավթաշենի կամրջի երթևեկելի երկու ուղղության 3-րդ գոտիներում 17:3613 Նմբ, 2025
  • Այսօր ՀՀ-ն ոչ միայն անկախ պետություն է, այլև ունի ինքնիշխան կամքի կենտրոն և կարող է որոշումներ կայացնել. Փաշինյան 17:3013 Նմբ, 2025
  • Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել 17:2613 Նմբ, 2025
  • ՀԾԿՀ-ն քննարկում է ՀԷՑ-ի՝ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու հարցը | ՈՒՂԻՂ 17:1913 Նմբ, 2025
  • Աննա Ժամակոչյանը ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից 17:1913 Նմբ, 2025
  • Ժողովրդավարությունը չեք կարող շոշափել, ուտել, բայց այն համակարգ է, որը հնարավորություն է տալիս այդ երջանկության պայմանները ստեղծել. Կոնջորյան 17:0913 Նմբ, 2025
  • Լուրեր 17:00 | Ակնկալվում է, որ միջին կենսաթոշակի չափը կհասնի 56 հազար դրամի. նախագիծ | 13.11.2025 17:0013 Նմբ, 2025
  • Բունդեսթագը Հարավային Կովկասի բարեկամական նոր խումբ է ձևավորել 16:5813 Նմբ, 2025
  • 2026-ին Կառավարությունը շարունակելու է 38 տարվա վաղեմության խնդիր լուծել. Լոռու մարզպետը՝ 15 ընտանիքի բնակարանով ապահովելու մասին 16:4913 Նմբ, 2025
  • Կամավոր ատեստավորման արդյունքների բողոքարկումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով․ ԿԳՄՍՆ 16:4413 Նմբ, 2025
  • ՌԴ ճնշման պատճառով Կիևին ՀՕՊ համակարգեր տրամադրելու՝ եվրոպական երկրների պատրաստակամությունը նվազել է. Զելենսկի 16:3213 Նմբ, 2025
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3013 Նմբ, 2025
  • Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա 16:2113 Նմբ, 2025
  • Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները փոխարինելու անհրաժեշտություն այլևս չկա. ՆԳՆ 16:0613 Նմբ, 2025
  • Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը դուրս եկավ ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի հինգերորդ փուլ 15:5713 Նմբ, 2025
  • Ես վստահ եմ, որ օրենքի շրջանակում է. Ռոմանոս Պետրոսյանը՝ ՀԷՑ-ի հետ կապված գործընթացի մասին 15:5413 Նմբ, 2025
  • 2026-ի պետական բյուջեն պատմական է և փաստում է՝ ապագա կա, ապագան այսօր է. Ավանեսյան 15:5013 Նմբ, 2025
  • Դատապարտյալի անվամբ փոստային առաքմամբ ստացված ծանրոցում հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված 15:4313 Նմբ, 2025
  • Ալեն Սիմոնյանը՝ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի ձերբակալության մասին 15:3313 Նմբ, 2025
  • Նիդերլանդների ԱԳՆ պատվիրակությունը այցելել է ՀԵՄԱ-ի Իջևանի գրասենյակ 15:2313 Նմբ, 2025
  • Արաղչին ՄԱԿ-ին կոչ է արել պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին և Իսրայելին 15:0613 Նմբ, 2025
  • Լուրեր 15:00 | Օրենքով բոլորը պատժվելու են սպառնալիքների և վիրավորանքի համար. ԱԺ նախագահ 15:0013 Նմբ, 2025
  • Մի ձեռքով միջազգային հարթակ մարդ ենք ուղարկում, մյուս ձեռքով քվորում ենք ապահովում. Ալեն Սիմոնյան 14:5813 Նմբ, 2025
  • Քիմիական անվտանգության նոր համակարգ. մշակվում է «Քիմիական նյութերի մասին» օրենքի նախագիծը 14:3613 Նմբ, 2025
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 14:3013 Նմբ, 2025
  • Հայաստանի նպատակն է դառնալ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն. Մխիթար Հայրապետյանը՝ Ֆրանսիայում 14:2213 Նմբ, 2025
  • Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը 14:1313 Նմբ, 2025
  • ՀԾԿՀ-ն քննարկում է ՀԷՑ-ի՝ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու հարցը 14:1013 Նմբ, 2025
  • «Յոթի խմբի» երկրները քննարկել են Ուկրաինայի իրավիճակը 14:0913 Նմբ, 2025
  • Մհեր Գրիգորյանը և Շվեյցարիայի դեսպանը անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին ու «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը 13:5413 Նմբ, 2025
  • Մենք պատմականորեն մի հանգրվանում ենք, երբ առաջին անգամ քննարկում ենք մեր ապագան խաղաղության պայմաններում. Հովհաննիսյան 13:4613 Նմբ, 2025
  • Էական առաջընթաց ունենք բիոմետրիկ համակարգի ներդրման ուղղությամբ. ՆԳ նախարար 13:3913 Նմբ, 2025
  • Մեկնարկել է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման հերթական փուլը 13:2613 Նմբ, 2025
  • «Fry Day» սրճարանում մարինացրած հավով արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է 13:1713 Նմբ, 2025
  • Աշխատանքների ծավալի գրեթե տասնապատկումն իրողություն է. փոխվարչապետը՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի մասին 13:0513 Նմբ, 2025
  • Լուրեր 13:00 | Հայաստանն իր սպառազինությունն ու բանակը օգտագործելու է 1 նպատակով. Պապիկյան 13:0013 Նմբ, 2025
  • Երևանի քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են 7 կգ-ից ավելի թմրամիջոց 12:5713 Նմբ, 2025
  • Էրդողանը հանրությանը կոչ է արել չհավատալ ավիավթարի շուրջ ապատեղեկատվությանը 12:5213 Նմբ, 2025
  • Զինծառայողների բնակապահովման ուղղությամբ ներդրված մի շարք ծրագրերի շնորհիվ ունենք զգալի առաջընթաց. Պապիկյան 12:4713 Նմբ, 2025
  • Շարունակվում է բանակային դիրքերի կահավորումը նոր և գերժամանակակից սարքավորումներով. Պապիկյան 12:4213 Նմբ, 2025
  • Ռուբիոն անդրադարձել է Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպմանը 12:3813 Նմբ, 2025
  • 2018-ի համեմատությամբ պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1,1 մլրդ դոլարով. Պապիկյան 12:3013 Նմբ, 2025
  • Ալեն Սիմոնյանը դատական հայցեր է ներկայացրել ընդդեմ Վազգեն Սաղաթելյանի 12:0713 Նմբ, 2025
  • Մեզ համար կարևոր նշանակություն ունեն 25-օրյա վարժական հավաքները. Սուրեն Պապիկյան 12:0113 Նմբ, 2025
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 12:0013 Նմբ, 2025
  • Ղազախստանից ներկրված ցորենը ենթարկվել է բուսասանիտարական, անվտանգության և որակական փորձաքննությունների 11:5513 Նմբ, 2025
  • Ավտոճանապարհները սպասարկող ընկերությունները պատրաստվում են ձմեռային պահպանման աշխատանքներին 11:4713 Նմբ, 2025
  • Հայաստանը կարող է դառնալ Հնդկաստանի և Ասիայի միջև տնտեսական կամուրջ. Պապոյան 11:3613 Նմբ, 2025
  • ՌԴ-ն պատրաստ է Բուդապեշտում անցկացնել ռուս-ամերիկյան երկրորդ գագաթնաժողովը. Լավրով 11:2113 Նմբ, 2025
  • Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:1913 Նմբ, 2025
  • Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ 11:1813 Նմբ, 2025
  • ՀՀ-ի և Լեսոթոյի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ 11:1613 Նմբ, 2025
  • Վայք համայնքին կվերադարձվի Զառիթափ բնակավայրում գտնվող՝ 1000 քմ մակերեսով հողամաս 11:0013 Նմբ, 2025
  • Մարտունու բժշկական կենտրոնի լաբորատորիան և ախտորոշիչ բաժանմունքը ամբողջովին վերազինվել են. առողջապահության նախարարություն 10:5813 Նմբ, 2025
  • Ալափարսում դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը, նշանակվել է 2 միլիոն դրամ տուգանք. ԲԸՏՄ 10:4913 Նմբ, 2025
  • Նոյեմբերի 12-13-ը բացահայտվել է 154 հանցագործություն. գրանցվել է 14 ավտովթար 10:2913 Նմբ, 2025
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 10:1413 Նմբ, 2025
  • ԱԺ նախագահը հաղորդում է ներկայացրել «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների համար 10:0113 Նմբ, 2025
  • Լուրեր 10:00 | Հանցավոր կազմակերպությունը իրացրել է կեղծ անձնագրեր՝ վրացահայերի շրջանում| 13.11.2025 10:0013 Նմբ, 2025
  • Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփինի հարակից 6.4 կմ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է 09:5313 Նմբ, 2025
  • Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել է 09:4613 Նմբ, 2025
  • Ինքնության բացահայտում՝ Աննա Սողոմոնյանի «Ալտեր Էգո»-ում 09:3913 Նմբ, 2025
  • Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 09:3013 Նմբ, 2025
  • 2.8 մլն եվրո՝ 2 տարում. Եվրոպայի խորհուրդն աջակցում է տեղահանվածներին 09:1713 Նմբ, 2025
  • ԱՄՆ-ում ավարտվել է ռեկորդային երկար շաթդաունը 09:1113 Նմբ, 2025
  • Ձերբակալվել է Նարեկ Սամսոնյանը 09:0013 Նմբ, 2025
  • Իրանական «Թանդիս» թատերախմբի երևանյան հյուրախաղերը 08:4813 Նմբ, 2025
  • Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի կազմակերպած «Վետերանների ազգային օրվան» նվիրված միջոցառմանը 08:3013 Նմբ, 2025
  • Մարալիկում ավտոմեքենա է այրվել 08:1413 Նմբ, 2025
  • 2026-ին Հայաստանում ծայրահեղ աղքատներ չեն լինի. պաշտոնական վիճակագրությունն է փաստում 01:1213 Նմբ, 2025
  • Նոյեմբերի 13-ի եղանակային կանխատեսումները 01:0013 Նմբ, 2025
  • Դեսպան Մկրտչյանը և Ռոբ Գարսոնը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր 00:5313 Նմբ, 2025
  • Ցորեն առնելը ամուսնությո՞ւն է. վարչապետն արձագանքել է Ռուսաստանից հնչող հայտարարություններին 00:5113 Նմբ, 2025
  • Լեհաստանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանում բացվել է Մխիթար Գոշի անվան հայագիտական կենտրոն 00:3913 Նմբ, 2025
  • Աշխատանքի հիմքով կացության կագավիճակ վերջին մեկ տարում տրամադրվել է 6269 օտարերկրացու. ՀՀ ՆԳՆ ՄՔԾ 00:2413 Նմբ, 2025
  • Սրբուհի Գալյանն ու Նազիկ Ավդալյանը քննարկել են ՔԿՀ-ներում սպորտային նախաձեռնությունների ընդլայնման հարցեր 00:1213 Նմբ, 2025
  • Երևանի բնակչուհին ստեղծել է հանցախումբ, 291 վրացահայի միջոցով 9 բանկից 133,5 մլն դրամ են հափշտակել 23:5812 Նմբ, 2025
  • Կարբի գյուղում թոնրի լավաշի արտադրամասի գործունեություն է կասեցվել 23:4212 Նմբ, 2025
  • Արևմտահայերէն լուրեր. Նոյեմբեր 12. 2025 23:2712 Նմբ, 2025
  • Քննարկվել են ՀՀ-ի և Սլովենիայի միջև առևտրաշրջանառության ավելացման հեռանկարները 23:1212 Նմբ, 2025
  • Կգաղտնազերծվի և կհրապարակվի Սերժ Սարգսյանի նամակը. վարչապետն անդրադարձել է նրա որոշ պնդումների 23:0012 Նմբ, 2025
  • Մեկ օրում բացահայտվել է 117 հանցագործություն. ՆԳՆ 22:4512 Նմբ, 2025
  • 14 անշարժ գույք և 2.653 մլրդ դրամ. դատախազության պահանջը նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանից 22:3312 Նմբ, 2025
  • Գազալցակայանի գործունեություն է կասեցվել 22:2212 Նմբ, 2025
  • Հարցազրույց Նելլի Դավթյանի հետ 22:0812 Նմբ, 2025
  • ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Օմանի սուլթանին 21:5012 Նմբ, 2025
  • Քննարկվել են Հայաստանի և Հունաստանի միջև տնտեսական կապերը զարգացնելու հնարավորությունները 21:4112 Նմբ, 2025
  • Կապանում երկհարկանի տուն է այրվել 21:2712 Նմբ, 2025
  • Գյումրիում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 21:1212 Նմբ, 2025
  • Լուրեր 21:00 | Սպառազինությունից մինչև նախկին նախագահների՝ բանավեճից փախչելը. վարչապետի անդրադարձը 21:0012 Նմբ, 2025
  • Նոյեմբեր 12-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5912 Նմբ, 2025
  • Ուկրաինայի էներգետիկայի նախարարը հրաժարական է ներկայացրել՝ կոռուպցիոն սկանդալի պատճառով 20:5612 Նմբ, 2025
  • Արմեն Գասպարյանը Արագածոտնում բուժկազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը կարևորել է կեսարյան հատման ցուցանիշի նվազման միտումը 20:5112 Նմբ, 2025
  • Արարատ Միրզոյանը և Դանիայի խորհրդարանի փոխխոսնակը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր 20:4612 Նմբ, 2025
  • Ղազախստանը և Ռուսաստանը ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության և դաշինքի մասին հռչակագիր 20:4212 Նմբ, 2025
  • «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա զոհ 20:3512 Նմբ, 2025
  • ԱՄՆ-ն ծրագրում է ռազմաբազա կառուցել Գազայի մոտ. Bloomberg 20:2712 Նմբ, 2025
  • Իմամօղլուն պահանջել է իր դատավարությունն ուղիղ հեռարձակել թուրքական հեռուստատեսությամբ 20:2112 Նմբ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015