Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Այնպիսի վստահություն ենք վայելում մեր ժողովրդի շրջանում, որ հաղթելու ենք ընտրություններում. Թորոսյան

ԼԼուսինե Մուրադյան

Մենք մեր կատարած աշխատանքով, մեր ծրագրով և իրական Հայաստանի խաղաղության տեսլականով այնպիսի վստահություն ենք վայելում մեր ժողովրդի շրջանում, որ մենք հաղթելու ենք ընտրություններում: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններին:

Անդրադառնալով Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի՝ նոյեմբերի 16-ին սպասվող ընտրություններին՝ Թորոսյանը կարծիք հայտնեց, թե իշխող ուժի մրցակից քաղաքական ուժերը և՛ գաղափարներով, և՛ իրենց դիրքավորումով չեն տարբերվում խորհրդարանական ընդդիմության դիրքավորումից ու գաղափարներից:

«Վստահ եմ՝ Վաղարշապատի ժողովուրդը կրկին ճիշտ ընտրություն է կատարելու, նաև մեր թեկնածուի անձով պայմանավորված՝ մենք հաղթելու ենք Վաղարշապատի ընտրությունները»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին տեղի են ունենալու Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններ, որին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ: Դրանք են «Հայրենիք» կուսակցությունը, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ կազմում «առաջ» և «հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը, «Ժառանգություն» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Համահայկական ճակատ» կուսակցությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում