ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Երկար ժամանակ բանակցում էինք, որ Ղազախստանից ցորենի ձեռքբերման հնարավորություն լիներ. Պապոյան

ԼԼուսինե Մուրադյան

Մենք երկար ժամանակ բանակցում էինք, որ Ղազախստանից ցորենի ձեռքբերման հնարավորություն լիներ, բայց դա բավականին թանկ էր ստացվում՝ 280 դոլար և ավելի, որովհետև տրանսպորտային շատ մեծ ծախսեր կային, իսկ նոր հաղորդուղու պարագայում բավականին էժանանում է: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նախարարը պարզաբանեց, թե նոր հաղորդուղու պարագայում ինչու կարող է էժանանալ ճանապարհը: Ըստ այդմ՝ կա երկու ճանապարհ՝ Ակտաու-Էնզելի (Իրան) և Ակտաու-Բաքու:

«Էնզելին շատ ավելի հեռու է, քան Բաքուն, այսինքն՝ այստեղ կարճ է: Երկրորդը. գնաց Էնզելի, հետո ցամաքային ճանապարհով, Իրանի տարածքով գալիս-հասնում է Մեղրի, Մեղրիից՝ Երևան: Ինչպես մոտավորապես մեր Սյունիքի մարզն է, այսպես էլ Իրանի այդ հատվածը, այն լեռնային բարդ տեղանքով բավականին դժվար հաղորդակցություն է: Իսկ այս եղանակով, երբ Ադրբեջանի տարածքով երկաթուղով է գալիս, շատ ավելի կարճ է:

Երբ ապաշրջափակման գործընթացը կամբողջանա, և մենք էլ կունենանք արդեն ոչ թե երկար, այլ ուղիղ՝ Ղազախ-Իջևան երկաթուղի, կարծում եմ՝ այդ պարագայում էլի այս տրանսպորտային հաղորդակցության գրավչությունն ավելի կմեծանա:

Եթե նկատել եք, նաև ՌԴ-ն է հայտնել, որ իր համար ևս այդ ճանապարհը բաց է, և դա նույնպես հետաքրքիր է: Ստացվում է, որ դեպի Հայաստան Ռուսաստանի հաղորդակցության գծով մեր ավանդական 1 ճանապարհը դառնում է 2»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև՝ ադրբեջանական ու վրացական երկաթգծով ՀՀ կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը գրել էր, որ Հայաստանի Հանրապետությունը ողջունել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում