COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելի ԱԳՆ-ը մերժել է Թուրքիայի մասնակցությունը Գազայում խաղաղապահ առաքելությանը. Times of Israel

Իսրայելի ԱԳՆ-ը մերժել է Թուրքիայի մասնակցությունը Գազայում խաղաղապահ առաքելությանը. Times of Israel

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​ընդունի թուրքական զորքերի տեղակայումը Գազայի հատվածում՝ որպես հակամարտության կարգավորման ծրագրի մաս՝ հաղորդել է Times of Israel-ը։

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիան թշնամաբար է վերաբերվել Իսրայելին: Հետևաբար, մենք չենք համաձայնի թուրքական զորքերի տեղակայմանը Գազայի հատվածում»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի իշխանությունները «բացի ագրեսիվ հրապարակային հայտարարություններից, դիմել են նաև դիվանագիտական ​​և տնտեսական միջոցառումների» Իսրայելի դեմ։

Արևմտյան լրատվամիջոցները հայտնել են, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Եգիպտոսի հետախուզության ղեկավար Հասան Ռաշադի հետ հանդիպման ժամանակ դեմ է արտահայտվել թուրքական զորքերի ընդգրկմանը Գազայում նախատեսված միջազգային կայունացնող ուժերի կազմում։

The Guardian-ն էլ նշել է, որ, հավանաբար, Եգիպտոսը կգլխավորի այդ ուժերը, որոնք, ըստ խաղաղության ծրագրի, ավելի ուշ կտեղակայվեն Գազայի հատվածում։ Զորախմբում չի սպասվում Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի մյուս երկրների զինվորականների մասնակցությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում