ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Միացյալ Նահանգների հետ ունեցած Ռազմավարական գործընկերությանը։
Նա նշել է․ «Միացյալ Նահանգների նոր վարչակազմը ո՛չ միայն պահպանռց Ռազմավարակական գործընկերության կանոնդադրությունը և ընդունված սկզբունքները, այլև ավելին՝ ընդամենը մի քանի ամիս հետո այդ փաստաթղթից բխող և դրա ոգուն համապատասխան երեք նոր հուշագրեր ստորագրեց, որոնք էականորեն նոր հնարավորություններ են ստեղծում մեզ և մեր համագործակցության համար, այդ թվում՝ էներգետիկ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում»։