COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է «ՄԱԿ-ի կիբեռհանցագործությունների դեմ պայքարի կոնվենցիայի» ստորագրման արարողությանը և բարձր մակարդակի համաժողովին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է «ՄԱԿ-ի կիբեռհանցագործությունների դեմ պայքարի կոնվենցիայի» ստորագրման արարողությանը և բարձր մակարդակի համաժողովին

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 25-26-ը Հանոյում (Վիետնամ) ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի գլխավորությամբ ՀՀ պատվիրակությունը մասնակցել է  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2024 թ. դեկտեմբերին ընդունված կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ՄԱԿ-ի շրջանակներում առաջին կոնվենցիայի՝ «ՄԱԿ-ի կիբեռհանցագործությունների դեմ պայքարի կոնվենցիայի» ստորագրման արարողությունը և բարձր մակարդակի համաժողովին:

Համաժողովը մեկնարկել է կոնվենցիայի ստորագրման արարողությամբ, որը պաշտոնապես ստորագրվել է շուրջ 64 պետության բարձրաստիճան ներկայացուցիչների, այդ թվում նաև՝ ԵՄ և նրա անդամ 12 պետությունների կողմից:

Միջոցառման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդես է եկել ելույթով՝ առանձնանշելով ՄԱԿ-ի կոնվենցիայի կարևորությունը և ՀՀ պատվիրակության ակտիվ մասնակցությունը կոնվենցիայի տեքստի բանակցման գործընթացում, որի շրջանակներում հայկական կողմն ընդգծել է մարդու իրավունքներին, միջազգային համագործակցության երաշխիքներին ու պայմաններին, ինչպես նաև կարողությունների զարգացմանը վերաբերող դրույթների ներառման կարևորությունը: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը հավելել է, որ առաջիկայում ակնկալվում է ավարտին հասցնել կոնվենցիայի ստորագրման ՀՀ ներպետական ընթացակարգերը: Մնացական Սաֆարյանն ընդգծել է նաև Հայաստանի Հանրապետության հանձնառությունը կոնվենցիայի ինստիտուցիոնալացման ուղղությամբ գործադրվող միջազգային ջանքերին նպաստելու առնչությամբ:

Համաժողովի ընթացքում լիագումար նստաշրջանին զուգահեռ կազմակերպվել են նաև մի շարք կլոր սեղան-քննարկումներ և հարակից միջոցառումներ, որոնց օրակարգը կենտրոնացել է մի շարք թեմաների, այդ թվում՝ ՄԱԿ-ի կոնվենցիայի գործնական կիրառման հարցում միջազգային համագործակցության արդյունավետ մեխանիզմների ներդրման, միջազգային լավագույն փորձի փոխանակման, զարգացող պետություններին կարողությունների զարգացման և տեխնիկական աջակցության տրամադրման, կանանց ու երեխաներին առցանց տիրույթում պաշտպանության և այլ առանցքային հարցերի շուրջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում