Բաքուն կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ, եթե խախտի օգոստոսի 8-ի համաձայնությունները։ Հանրապետական կոնգրեսականների համահեղինակած օրինագիծը շրջանառվում է ԱՄՆ Կոնգրեսում։ Այն ենթադրում է պատժամիջոցներ ինչպես ադրբեջանցի պաշտոնյաների, այնպես էլ նավթա-գազային ընկերության ու բանկերի նկատմամբ։
Հայ փորձագետները բավական դրական են գնահատում փաստաթուղթն ու կարևորում Ադրբեջանին զսպելու այս նախաձեռնությունը։ Փոխարենը անհանգիստ են Նահանգներում գործող դաշնակցական կառույցները։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումը խիստ քննադատության է ենթարկել օրինագիծը, կոչ արել Կոնգրեսին զբաղվել իրական խաղաղությամբ։
Դաշնակցականների գնահատականները տարօրինակ են համարում Խաղաղության ակտի նախաձեռնողները։
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի տեսանյութում։