Հոկտեմբերի 28-30-ը ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենան Արևելյան
գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար
նստաշրջանը, բյուրոյի և հանձնաժողովների նիստերը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:
Եվրանեսթ ԽՎ Քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության ու
Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման ու ԵՄ քաղաքականությունների հետ
համապատասխանեցման հարցերի հանձնաժողովների նիստերը կկայանան հոկտեմբերի
28-ին՝ ժամը 10:00-ին:
Նույն օրը՝ ժամը 14:00-ին, նիստեր կգումարեն Սոցիալական, զբաղվածության,
կրթության, մշակույթի ու քաղաքացիական հասարակության և Էներգետիկ
անվտանգության հարցերի հանձնաժողովները:
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենա
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի բացումը: