Այսօր Գյումրու դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ 160-րդ տոնական թատերաշրջանի հոբելյանական երեկոն։
«Թատրոնում շքեղ «Արտիստիկ համերգ» շոու-ներկայացում էր «Ֆոլկաստիկ բենդի» մասնակցությամբ։
Տոնական երեկոյին ներկա էին ԿԳՄՍ նախարար՝ Ժաննա Անդրեասյանը, փոխնախարար՝ Դանիել Դանիելյանը, Շիրակի մարզպետ՝ Դավիթ Առուշանյանը, ԱԺ պատգամավորներ, մարզպետարանի և քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաներ։ Հայաստանի Հանրապետության Վարչապետի, ԿԳՄՍ նախարարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի և ՀԹԳՄ-ի կողմից թատրոնի արտիստները և աշխատակիցները արժանացան մեդալների, դիպլոմների և պատվոգրերի»,-նշվում է թատրոնի տարածած հաղորդագրության մեջ։