ԴԴիանա Գասպարյան

Կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը

Կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը

Կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը: Ըստ Մայր Աթոռի հաղորդագրության՝ տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առ այն, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը՝

 

ա) հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին.

բ) անտեսելով Թեմակալ Առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատևել է կարգազանց ընթացքի մեջ.

գ) վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ Առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց.

դ) երիցս համառել է ներկայանալ Հանձնախմբի նիստերին՝ շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաև իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը:

 

Հիշեցնենք, որ Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց էր տվել՝ բարձրաձայնելով եկեղեցու ներսում կատարվողի մասին:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում