«Մեր ձևով» շարժման հոկտեմբերի 18-ի հանրահավաքին մասնակցելու համար բազում քաղաքացիների նյութապես շահագրգռել են: Փաստն ապացուցող ձայնագրություններն առկա են համացանցում: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը հոդվածով:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում: