Հայաստանի Հանրապետության տարածքում բացի «Խաղաղության խաչմերուկ» և «Թրամփի ուղի» նախագծերից ուրիշ նախագիծ չկա և չի կարող լինել:
Ադրբեջանական կողմի շահարկումներին արձագանքելով՝ մեր երկրի պաշտոնական դիրքորոշումը վերահաստատել է վարչապետը: Թրամփի ուղու հետ կապված պետության ղեկավարը մանրամասնել է, որ կողմերը հիմա աշխատում են բովանդակային տեքստի վրա: Սահմանազատման աշխատանքը հնարավո՞ր է փոխկապակցվի հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացի հետ հարցին՝ Փաշինյանը պատասխանել է՝ որտեղ հաղորդակցությունները սկսեն կառուցվել, տրամաբանական է, որ դրանից առաջ սահմանազատում ու սահմանագծում կարվի: