Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են. Նիկոլ Փաշինյան

Պրոցեսը տանում է դեպի դա, որ մենք 2027-ին կամ 2028-ին պաշտոնապես դիմենք ԵՄ լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով. վարչապետ

ԼԼուսինե Մուրադյան

Փաշինյանը ՆԳՆ-ին, ՏԿԵՆ-ին և Երևանի քաղաքապետարանին հանձնարարել է խցանումների մասով ճգնաժամային խումբ ստեղծել

Փաշինյանը ՆԳՆ-ին, ՏԿԵՆ-ին և Երևանի քաղաքապետարանին հանձնարարել է խցանումների մասով ճգնաժամային խումբ ստեղծել

Մեքենաների թվի հետ կապված՝ պրոբլեմ ունենք: Երեկ անձամբ ականատես եղա, թե 18:20-ի ժամանակահատվածում Երևանի կենտրոնում ինչ է կատարվում: Ես հեծանվով այստեղից Բաղրամյան 26 հասնելու պրոբլեմ ունեի խցանման պատճառով: Այսինքն՝ ես չէի կարող մտածել, որ կարող է ժամ լինել, որ նույնիսկ հեծանվով հնարավոր չլինի անցնել: Այդ մասին Կառավարության՝ հոկտեմբերի 16-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես համաձայն եմ, որ նույնիսկ խցանման պարագայում ավելի լավ է՝ էլեկտրամոբիլ լինի»,- ասաց նա՝ նկատելով, որ Եվրոպայում կան մեքենաներ, որ հենց կանգնում է, մեքենան անջատվում է, և արտանետումներ չեն լինում:

«Առավոտյան հանձնարարել եմ, որպեսզի ՆԳՆ-ն, ՏԿԵՆ-ը և Երևանի քաղաքապետարանը ոչ թե աշխատանքային, այլ ճգնաժամային խումբ ստեղծեն»,- ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց՝ խնդրի լուծման նպատակով Կառավարությունը հանրային տրանսպորտ՝ տրոլեբույսներ ձեռք բերելու համար միջոցներ է հատկացրել, նաև նկատեց, որ այլընտրանքային լուծում է էլեկտրական հեծանիվը, որը ներմուծման դեպքում ԱԱՀ-ից ազատման արտոնություն ունի:

Անդրադառնալով դժգոհություններին, թե հեծանվով տեղաշարժվելը, այնուամենայնիվ, բարդ է, նա նկատեց. «Կներե՛ք, հազա՛ր ներողություն, ավելի լավ է մի քիչ քրտնել, քան շատ ներվայնանալ, քանի որ այդ խցանումներն արդեն մարդու նյարդային վիճակի վրա ազդում են: Հետո այդ մարդը մտնում է սոցցանցեր, գնում է տուն և այլն... Այդ նեգատիվը որևէ ձևով պետք է պարպվի, և վստահ չեմ, որ բոլորն էլ հանդարտ ձևով են պարպում»:

Այս համատեքստում Փաշինյանն անդրադարձավ նաև ուսանողների համար ընդունված ծրագրին, որը արտոնություններ էր տրամադրում հեծանիվ գնողների և դրանով դասի գնացողներին՝ նշելով, որ այն չի աշխատում:

Անդրադառնալով երեկվա խցանումներին՝ Փաշինյանը կրկնեց՝ ավելի լավ է խցանումը լինի էլեկտրամոբիլով, քան ավտոմեքենայով. «Համոզված եմ, որ դուք ինձնից շատ գիտեք խցանումների մասին, բայց այն, ինչ ես երեկ տեսա, սարսափելի էր ուղղակի: Դա բառիս բուն իմաստով ճգնաժամ է: Բոլոր երկրներում լինում են խցանումներ, բայց խցանում էլ կա, խցանում էլ. դա խցանում չէ, քաոս է»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում