Հոկտեմբերի 13-ին Եգիպտոսում տեղի է ունեցել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի ստորագրման արարողությունը: Խաղաղության միջազգային գագաթնաժողովին ներկա են գտնվել ավելի քան 20 երկրի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները: Դոնալդ Թրամփը, խոսելով համաշխարհային խաղաղության կարևորության մասին, դիմել է Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին, ևս մեկ անգամ հիշեցրել, որ կարճ ժամանակահատվածում իրեն հաջողվել է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևած հակամարտությունը:
«Երբ առաջին անգամ հանդիպեցինք Օվալաձև աշխատասենյակում, նրանք նստած էին հակառակ կողմերում, իսկ այժմ նստած են միասին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկուսիդ էլ»,- շարունակել է Սպիտակ տան ղեկավարը: Թրամփը հույս է հայտնել, որ կողմերն արդեն հաշտվել են:
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում: