Հայաստանի համար դիվանագիտական փոքրիկ պատուհան է բացվել. փորձագետներն են նշում՝ վերլուծելով Իրան-Արևմուտք հարաբերությունները: Թեհրանի դեմ պատժամիջոցները վերականգնվել են, Եվրոպան դարձյալ սպառնալիք է համարում Իրանի միջուկային ծրագիրը:
Մասնագետների դիտարկմամբ՝ պատժամիջոցների վերականգնումը էապես չի ազդի հայ-իրանական տնտեսական կամ քաղաքական հարաբերությունների վրա։
Պատժամիջոցներ միշտ էլ եղել են, սակայն հարաբերությունները զարգացել են, և երկկողմ առևտրաշրջանառությունն էլ կայուն աճում է:
Ամեն դեպքում՝ վերլուծական շրջանակներն արձանագրում են, որ Իրանի միջուկային հիմնախնդրի կարգավորման գործընթացը դիվանագիտական հունից շեղվելու միտում ունի և չեն բացառում խնդրի կարգավորումը ռազմական ճանապարհով:
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան