Հայաստանի համար կա հնարավորություն ՆԱՏՕ-ում, որը կարող է նպաստել Հայաստանի անկախ դերակատար լինելուն:
Վարշավայում Հայաստանի և ՆԱՏՕ-ի արևելաեվրոպական պետությունների տասնյակ փորձագետների եռօրյա քննարկումներում չի շրջանցվել Հայաստան-ՆԱՏՕ սերտ գործակցության հեռանկարը:
Փորձագետները նշում են, որ տարածաշրջանում նոր իրողություններ են, մեր երկիրը Կովկասի սրտում է՝ կապելով հյուսիսն ու հարավը, արևելքն ու արևմուտքը:
Անվտանգային ճարտարապետության վերանայման առաջին մարտահրավերը համարում են արագությունն ու ժամանակը, նշում՝ չգիտեն՝ որքան երկար բաց կլինի ռազմավարական հնարավորության այս պատուհանը։
Թե ինչ կշահեն ճանապարհների բացումից տարածաշրջանի երկրները, կարծիքներում հակասություններ չկան՝ կշահեն բոլորը:
Լեհ փորձագետի գնահատականով՝ դա կլինի դրական սցենար, հաղթանակ բոլորի համար:
Իրինա Մկրտչյանի անդրադարձը Վարշավայից: