Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը ողջունել է Գազայում հրադադարի հաստատումը։
«Ողջունում ենք Գազայում հրադադարի մասին համաձայնությունը, որը նախատեսում է նաև պատանդների ազատ արձակում և ապահովում է մարդասիրական օգնության ազատ հասանելիությունը, որը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորած միջնորդական անխոնջ ջանքերի շնորհիվ։
Հուսով ենք, որ այս համաձայնագիրը ճանապարհ կհարթի Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության ու կայունության համար»,- նշել են ՀՀ ԱԳՆ-ից: