Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնագրեր են ստորագրել խաղաղության ծրագրի առաջին փուլի շրջանակում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես հպարտությամբ եմ հայտարարում, որ Իսրայելը և Համասը ստորագրել են մեր խաղաղության ծրագրի առաջին փուլը: Համաձայնագրի արդյունքում բոլոր պատանդները շատ շուտով ազատ կարձակվեն, Իսրայելը իր զորքերը կհեռացնիդեպի համաձայնեցված գիծը՝ որպես առաջին քայլ դեպի երկարատև և կայուն խաղաղություն»,- գրել է նա Truth Social-ում։
Սա, ըստ Թրամփի,մեծ օր է արաբական և մահմեդական աշխարհի, Իսրայելի, բոլոր հարևան երկրների և Միացյալ Նահանգների համար:
«Բոլոր կողմերի հետ արդար կվարվեն»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը՝ շնորհակալություն հայտնելով Կատարին, Եգիպտոսին և Թուրքիայինէ միջնորդության համար։
Հիշեցնենք՝ Եգիպտոսում մեկնարկել են անուղղակի բանակցություններ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունների միջև՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի իրականացման վերաբերյալ: Առաջնահերթությունները իսրայելցի պատանդների ազատ արձակումն ու Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցումն են։