Հոկտեմբերի 8-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի անդամ, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի հետ։ Այդ մասին հայտնում են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից:
Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Ֆրենք Փալոնին Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող թեմաները մշտապես օրակարգում պահելու և ցուցաբերած շարունակական աջակցության համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգային ընթացիկ հարցեր և գործընկերության հետագա խորացման հնարավորությունները։