ԱԱնժելիկա Ժամհարյան

Հպարտությամբ հայտարարում եմ՝ Իսրայելը և Համասը ստորագրել են մեր խաղաղության ծրագրի առաջին փուլի համաձայնագիրը. Թրամփ

Հպարտությամբ հայտարարում եմ՝ Իսրայելը և Համասը ստորագրել են մեր խաղաղության ծրագրի առաջին փուլի համաձայնագիրը. Թրամփ

 Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնագրեր են ստորագրել խաղաղության ծրագրի առաջին փուլի շրջանակում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես հպարտությամբ եմ հայտարարում, որ Իսրայելը և Համասը ստորագրել են մեր խաղաղության ծրագրի առաջին փուլը: Համաձայնագրի արդյունքում բոլոր պատանդները շատ շուտով ազատ կարձակվեն, Իսրայելը իր զորքերը կհեռացնիդեպի  համաձայնեցված գիծը՝  որպես առաջին քայլ դեպի երկարատև և կայուն խաղաղություն»,- գրել է նա Truth Social-ում։

Սա, ըստ Թրամփի,մեծ օր է արաբական և մահմեդական աշխարհի, Իսրայելի, բոլոր հարևան երկրների և Միացյալ Նահանգների համար:

«Բոլոր կողմերի հետ արդար կվարվեն»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը՝  շնորհակալություն հայտնելով Կատարին, Եգիպտոսին և Թուրքիայինէ միջնորդության համար։

Հիշեցնենք՝ Եգիպտոսում մեկնարկել են անուղղակի բանակցություններ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունների միջև՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի իրականացման վերաբերյալ: Առաջնահերթությունները իսրայելցի պատանդների ազատ արձակումն ու Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցումն են։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում