Հայաստանը Միջին միջանցքի ծրագրի հիմնական խաղացողներից է դառնում

Հայաստանը Միջին միջանցքի ծրագրի հիմնական խաղացողներից է դառնում: Այսպես են մեկնաբանում աշխարհաքաղաքական վերջին փոփոխությունները քաղաքագետները:

Փաստարկվում է, որ վաշինգտոնյան համաձայնության ոգով ճանապարհների ապաշրջափակումը վերաբերելու է թե՛ ավտոմոբիլային, թե՛ երկաթուղային տրանսպորտին, թե՛ գազամուղներին ու էլեկտրահաղորդման գծերին:

Մասնագետները փաստարկում են, որ օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթի բովանդակությունը հեռու է Ալիևի պատկերացրած միջանցքային տրամաբանությունից, սակայն Բաքուն չի կարող դեմ գնալ պրոցեսին:

Ադրբեջանը ձգտում է գոնե դուրս չմնալ Հայաստան-Միացյալ Նահանգներ գործակցության ծրագրերից:

Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը միանգամայն ընկալելի է և ընդունելի միջազգային գործընկերների համար. սա ևս փորձագետների համոզմունքն է:

Շանհայից ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողով ու ԵԽԽՎ նստաշրջան՝ Հայաստանի ղեկավարի ուղերձների փորձագիտական վերլուծությունը՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©