Հայաստանը Եվրամիության համար առանցքային գործընկեր է․ Ֆոն դեր Լայենն ամփոփել է ՀՀ վարչապետի հետ հանդիպումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մտքերի շատ բովանդակալից փոխանակում ունեցանք՝ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Շնորհավորեցինք Հայաստանին՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի աջակցությամբ ձեռք բերված պատմական առաջընթացի կապակցությամբ։ Սա կարևոր քայլ է տարածաշրջանում խաղաղության և կայունության ճանապարհին։
Վճռական ենք՝ խորացնելու մեր համագործակցությունը։ Հայաստանը Եվրամիության համար առանցքային գործընկեր է։
Մեր Global Gateway ռազմավարության միջոցով մենք կզարգացնենք տարածաշրջանային հաղորդուղիները. այն ընդգրկում է առևտուրը, տրանսպորտը, էներգետիկան և թվային տեխնոլոգիաները:
Անհամբեր սպասում ենք 2026 թվականի առաջին կեսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին»,- X-ի իր էջում գրել է Ֆոն դեր Լայենը:
We had a very meaningful exchange with PM @NikolPashinyan.
— Ursula von der Leyen (@vonderleyen) October 2, 2025
We congratulated Armenia on the landmark progress with Azerbaijan in Washington, facilitated by @POTUS Trump. A crucial step towards peace and stability in the region.
We are determined to deepen our cooperation.… pic.twitter.com/2eYhnJcW4L
Բաժիններ
Դիտումներ225








