ՎՎարդուհի Հարությունյան

ՀԱՄԱՍ-ը մեկնաբանել է Գազայում պատերազմը դադարեցնելու՝ Դոնալդ Թրամփի ծրագիրը

ՀԱՄԱՍ-ը մեկնաբանել է Գազայում պատերազմը դադարեցնելու՝ Դոնալդ Թրամփի ծրագիրը

ՀԱՄԱՍ-ը մեկնաբանել է Գազայում պատերազմը դադարեցնելու՝ Դոնալդ Թրամփի ծրագիրը: Պաղեստինյան շարժման քաղբյուրոյի անդամ Մոհամմեդ Նազալը հայտնել է,որ պատրաստվում են որոշ փոփոխություններ առաջարկել:

«Շուտով կներկայացնենք մեր պաշտոնական պատասխանը»,- նշել է նա: Նազալն ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը «լուրջ է տրամադրված համաձայնության հասնելու հարցում», սակայն չեն ընդունի այնպիսի գործարք, որը կստիպի պաղեստինցիներին հրաժարվել իրենց օրինական իրավունքներից:

Սեպտեմբերի 29-ին Իսրայելի վարչապետի հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնը Գազայում պատերազմը դադարեցնելու՝ 20 կետից բաղկացած ծրագիր է մշակել: Այն նախատեսում է գերիների վերադարձ, ՀԱՄԱՍ-ի ռազմական ներուժի չեզոքացում, Գազայի ապառազմականացում: Նաև պետք է երաշխավորվի, որ Գազան այլևս երբեք սպառնալիք չներկայացնի Իսրայելի համար։

Ըստ առաջարկի՝ Գազան պետք է ունենա խաղաղ քաղաքացիական վարչակազմ, որը չեն ղեկավարի ո՛չ ՀԱՄԱՍ-ը, ո՛չ Պաղեստինի ինքնավարությունը։

Նախաձեռնությունը կյանքի կոչելու համար կստեղծվի միջազգային վերահսկողական նոր մարմին՝ Խաղաղության խորհուրդ: Ակնկալվում է, որ Իսրայելն էլ պետք է աստիճանաբար դուրս բերի զորքերը դեպի համաձայնեցված գիծ։

Կմշակվի Գազայի վերակառուցման, տարածաշրջանի աշխուժացման և ներդրումների ապահովման մեխանիզմ: Վաշինգտոնը կգործակցի արաբական և միջազգային գործընկերների հետ՝ ստեղծելու Միջազգային կայունացման ժամանակավոր ուժեր, որոնք անմիջապես կտեղակայվեն Գազայում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում