Ինդոնեզիայում այսօր մեկնարկել է սամբոյի պատանիների և երիտասարդների 2025 թ․ աշխարհի առաջնությունը։ Այդ մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:
Պատանիների 71 կգ քաշային կարգում Գոռ Շատվերյանը արժանացել է բրոնզե մեդալի, իսկ երիտասարդների 58 կգ քաշային կարգում Ռոբերտ Սիմոնյանը, հաղթելով բոլոր գոտեմարտերը, հասել է եզրափակիչ, ուր ոսկե մեդալի համար կպայքարի տաջիկ մարզիկի հետ։