• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ադրբեջանում տարածվում են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարյացակամ նարատիվներ. Զախարովա. «Հարևաններ» Ադրբեջանում տարածվում են Ռուսաստանի... 20:32
Օրը՝ 60 վայրկյանում | 19.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 19.08.2026 20:12
Բաց հարթակ. Ռուսաստանն այլևս Հայաստանի ներքին գործերին միջամտելու հնարավորություն չունի. Շիրինյան Բաց հարթակ. Ռուսաստանն այլևս... 20:51
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը. ԱԳ նախարարի հարցազրույցը լեհական TVP World-ին
Քաղաքականություն
10:1003 Հոկ, 2025

Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը. ԱԳ նախարարի հարցազրույցը լեհական TVP World-ին

Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում նախարար Միրզոյանը հարցազրույց է տվել լեհական TVP World հեռուստաալիքին։ ԱԳ նախարարությունը ներկայացրել է հարցուպատասխանն ամբողջությամբ:
 
«Լրագրող. Բարև ձեզ և բարի գալուստ TVP World։ Ես Դիանա Սկայան եմ, և մենք գտնվում ենք Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում։ Իմ այսօրվա հյուրն է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Շատ շնորհակալություն, պարոն նախարար, որ այսօր մեզ հետ եք։
 
Արարատ Միրզոյան. Շնորհակալ եմ հրավերի համար:
 
Լրագրող. Այսպիսով, օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեցին Հռչակագիրը։ Այդ ժամանակից ի վեր ի՞նչ առաջընթաց է գրանցվել:
 
Արարատ Միրզոյան. Իրոք, օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը ստորագրեցին Հռչակագիրը, և այդ Հռչակագիրը ստորագրվեց նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից՝ որպես վկա։ Եվ այդ Հռչագրում առաջնորդները պայմանավորվեցին մի շարք շատ կարևոր հարցերի շուրջ։ Նախևառաջ նրանք ականատես եղան Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի և իմ կողմից Խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը։
 
Սա ինքնին շատ լուրջ հանգրվան էր։ Բացի այդ, այս Հռչագրում առաջնորդները պայմանավորվեցին այն հիմնարար սկզբունքների շուրջ, որոնց համաձայն պետք է կարգավորվի հաղորդակցությունների հարցը։ Նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը և վերաբացումը, տարանցիկ կապերի վերագործարկումը։ Իսկ այդ սկզբունքներն են՝ տարածքային ամբողջականության ճանաչում, սահմանների անխախտելիություն, երկրների ինքնիշխանություն, ինչպես նաև անցուղիների և վերականգնվելիք ու վերագործարկվելիք ենթակառուցվածքների նկատմամբ ազգային իրավազորության ճանաչում։
 
Լրագրող. Սա՞ այն է, ինչ կոչվելու է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»:
 
Արարատ Միրզոյան. Գաղափարը շատ ավելի լայն է, քան դա։ Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են ապաշրջափակել միմյանց միջև տրանսպորտային հաղորդակցությունները, և այստեղ խոսքը վերաբերում է ամբողջ ենթակառուցվածքին։ Օրինակ՝ Հայաստանը ստանում է մուտք Ադրբեջանի երկաթուղային համակարգ, Ադրբեջանը՝ Հայաստանի երկաթուղային համակարգ, իսկ հետագայում՝ նաև ավտոճանապարհներին և այլ ենթակառուցվածքներին։
 
Մենք կարող ենք օգտագործել միմյանց ենթակառուցվածքներն այնպես, ինչպես դա անում են նորմալ հարևանները, օրինակ՝ Եվրոպայում կամ այլուր։ Այդ ենթակառուցվածքի այն մասը, որը հանդիսանում է ամենակարճ կապն Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, պետք է գործարկվի որպես TRIPP, այն է՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։
 
Ի՞նչ է TRIPP-ը։ Հայաստանը և Միացյալ Նահանգները պատրաստվում են ստեղծել կոնսորցիում՝ ընկերություն, որը կլինի երկաթուղային անցուղու շինարարն ու հիմնական օպերատորը։ Այս կոնսորցիումն իր հերթին կարող է ներգրավել երրորդ ընկերության կամ ընկերությունների՝ այս կամ այն աշխատանքը կատարելու կամ ամբողջ անցուղու համար այս կամ այն ծառայությունը մատուցելու համար։ Բացի այդ, կոնսորցիումը կարող է իրականացնել, կառուցել և այնուհետև շահագործել նաև խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր և այլն։
 
Այսպիսով, բոլոր պայմանավորվածությունները փոխադարձ են լինելու։ Օրինակ՝ մենք նույնպես պատրաստվում ենք օգտագործել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը՝ Հայաստանի հյուսիսն ու հարավը երկաթուղով իրար կապելու համար։ Ներկայումս նման երկաթուղային կապ գոյություն չունի։
 
Լրագրող. Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության հետ մենք հնարավորություն ունեցանք այցելելու դեպի սահման։ Նրանք մեզ ցույց տվեցին սահմանային շրջանները, լեռները։ Մենք տեսանք դա։ Բայց թույլ տվեք այս հարցը ուղղել Ձեզ, պարոն նախարար, ինչքան էլ այս հարցը բարդ լինի. կա՞ մոտավոր ժամանակացույց, թե երբ այս սահմանները, մասնավորապես, Թուրքիայի հետ սահմանը կբացվի ազատ տարանցման, ճանապարհորդությունների և այլնի համար։ Եվ արդյո՞ք արդեն հայտնի է, թե երբ է գործնականում սկսվելու այս երկաթուղային ուղին։ Քանի որ ես հիշում եմ, որ ԱՄՆ դեսպանը Հայաստանում նույնպես նշեց, որ ԱՄՆ-ն տրամադրել է 145 միլիոն տարբեր ծրագրերի համար։ Այսպիսով, ե՞րբ կարող ենք տեսնել ժամանակացույց:
 
Արարատ Միրզոյան. Տեսեք, ինչպես արդեն ասացի, մենք պայմանավորվել ենք հիմնարար սկզբունքների շուրջ։ Այժմ մենք, Միացյալ Նահանգներից ժամանած պատվիրակության կամ խմբի հետ միասին, պետք է համաձայնեցնենք անցուղու և այն ընկերության, որոնց մասին ես հենց նոր հիշատակեցի, տեխնիկական լուծումները, տեխնիկական մանրամասները։ Մենք արդեն սկսել ենք քննարկումներ մեր ամերիկյան գործընկերների հետ։ Կարծում եմ՝ առաջիկա ամիսներին կարող ենք ավարտին հասցնել այս գործընթացը, և դրանից հետո պետք է մեկնարկի շինարարությունը։
 
Եթե խոսենք երկաթուղային կապի մասին, մասնագետներն ասում են, որ դրա կառուցումը կարող է տևել, օրինակ, առնվազն երկու տարի։ Բայց մենք խիստ շահագրգռված ենք հնարավորինս շուտ կառուցելու, բացելու և վերագործարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերը, որովհետև, ինչպես ասացի, մենք հիմնական շահառուներից մեկն ենք։ Մենք նույնպես կարող ենք, օրինակ, ուղարկել կամ ստանալ ապրանքներ՝ օգտագործելով Ադրբեջանի Հանրապետության ենթակառուցվածքներն ու տարածքը։ Բայց սա հաղորդակցությունների մասով է:
 
Կա նաև Խաղաղության պայմանագրի հատվածը, որը նախաստորագրվել է Ադրբեջանի նախարարի և իմ կողմից։ Այսպիսով, մենք պատրաստ ենք. տեքստը վերջնականացվել է ավելի վաղ՝ այս տարվա մարտին, այժմ այն նախաստորագրված է, և մենք պատրաստ ենք հնարավորինս շուտ ստորագրել այդ պայմանագիրը։ Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը։ Այնուամենայնիվ, նույնիսկ Խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման արարողությունից առաջ գոյություն ունեն գործընթացներ, որոնք արդեն ընթանում են կամ կարող են ընթանալ մինչև ստորագրումը։ Օրինակ՝ մենք քննարկել ենք միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող լինելու հնարավորությունը, կամ նույնիսկ ավելին՝ միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարները։
 
Լրագրող․ Տասնամյակների հակամարտությունից հետո։
 
Արարատ Միրզոյան․ Տասնամյակների հակամարտությունից հետո։ Դուք կարող եք պատկերացնել, թե ինչպիսի ծանր բեռ է կուտակվել տարբեր հարթակներում, փաստաթղթերում, կոնվենցիաներում, որտեղ մենք ունեցել ենք վերապահումներ, հատուկ կարծիքներ և այլն։ 
 
Մենք համատեղ դիմել ենք ԵԱՀԿ կառույցներին՝ խնդրելով փակել Մինսկի գործընթացի կառույցները։ Սա արդեն իրագործված քայլ է։ 
 
Կա նաև պետական սահմանի սահմանազատման գործընթացը։ Այն վաղուց է մեկնարկել։ Մենք արդեն սահմանազատել ենք սահմանի 12 կիլոմետրը: Օրինակ՝  այդ սահմանային հատվածում գտնվող հայկական գյուղ այցելելիս կարելի է տեսնել, որ այն իրապես զարգանում է․ կառուցվել է նոր դպրոց, մարդիկ իրենց առավել ապահով են զգում, բնակչության, գյուղացիների շրջանում անվտանգության հետ կապված որևէ մտահոգություն չկա։ Այսպիսով, կան գործընթացներ, որոնք արդեն ընթանում են, և կան նաև քայլեր, որոնք դեռևս առջևում են։
 
Լրագրող․ Ի՞նչ կասեք մարտահրավերների մասին։
 
Արարատ Միրզոյան․ Տասնամյակներ տևած հակամարտությունը կուտակել է նաև ծանր հոգեբանական բեռ։ Երկու կողմերում էլ առկա է արյան պատմություն ու հիշողություն։ Կարծում եմ՝ հասարակությունների շրջանում, հավանաբար երկու կողմում էլ, դեռևս պահպանվում է զգուշավորություն: Հաշտեցման գործընթացը ժամանակ է պահանջելու։ Խաղաղությունը, ինչպես արդեն նշեցի, հաստատվել է, սակայն այն երկուստեք պահանջում է մշտական խնամք և ամենօրյա ջանք: Այս համատեքստում պետք է նշեմ, որ ցանկացած կողմի ագրեսիվ հռետորաբանությունը որևէ կերպ չի նպաստում գործընթացին։
 
Լրագրող․ Խոսելով ագրեսիվ հռետորաբանության մասին՝ թույլ տվեք հարցնել․ ի՞նչ դեր է այսօր շարունակում խաղալ Ռուսաստանը։ Կարծում եմ, որ սա կարևոր հարց է, չէ՞։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում աստիճանաբար թուլանում է։ Բայց արդյո՞ք այն որևէ դեր  շարունակում խաղալ Հայաստանի անվտանգության հարցում։ Թե՞ այլևս չունի այն նույն նշանակությունը, ինչ ուներ, օրինակ, 15 տարի առաջ։
 
Արարատ Միրզոյան․ Գիտեք, խաղաղության հաստատման և Վաշինգտոնյան հռչակագրի կապակցությամբ պաշտոնական մակարդակով մենք լսեցինք Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ողջունող հայտարարությունները։ Նույն պաշտոնական մակարդակում մենք տեսանք նաև Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների արտահայտած պատրաստակամությունը՝ աջակցելու այս փոխկապակցվածության նախագծին և որոշակի մասնակցություն ցուցաբերելու։ Սակայն, իհարկե, չեմ կարող չնշել, որ գրեթե ամեն օր ականատես ենք լինում ռուսաստանյան ԶԼՄ-ների, երբեմն նաև պետական լրատվամիջոցների, ինչպես նաև խորհրդարանի անդամների, փորձագետների ու քաղաքական գործիչների կողմից հնչող կոշտ քննադատության՝ Հայաստանի կառավարության և մեր երկրի ներկայիս արտաքին քաղաքականության հասցեին։
 
Լրագրող․ Ինչո՞ւ։ Լավ չէ՞ տեսնել, թե ինչպես է Հայաստանը զարգանում Արևմուտքի հետ և մերձենում Եվրոպային։
 
Արարատ Միրզոյան․ Գուցե այդ հարցը ճիշտ կլինի ուղղել ձեր ռուսաստանյան հյուրերին, եթե լինեն այդպիսիք: Սակայն առանց խորանալու պատճառների մեջ, այդ պատճառները կարող են լինել և՛ պարզ, և՛ բավական բարդ, ամեն դեպքում, ես վստահ եմ, որ թե՛ մեր ռուս գործընկերները և թե՛ ցանկացած այլ երկիր կամ միջազգային դերակատար պետք է հարգեն Հայաստանի ժողովրդի կամարտահայտությունը։ Հայաստանում պարբերաբար անցկացվում են ժողովրդավարական ընտրություններ, քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց ծրագրերն ու տեսակետները կարևորագույն հարցերի շուրջ, և վերջնական որոշումը կայացնում են Հայաստանի քաղաքացիները։ Մեր քաղաքական ուժը՝ մեր վարչապետի ղեկավարությամբ, ստացել է ընտրողների մեծամասնության վստահությունը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որոնք անցկացվեցին երկրի ներքաղաքական լուրջ ճգնաժամի պայմաններում։ Այս տարի ևս մի շարք սոցիոլոգիական հարցումներ են անցկացվել, իսկ 2026 թվականի հունիսին կրկին կայանալու են խորհրդարանական ընտրություններ։ Կտեսնեք։
 
Լրագրող․ Մենք՝ TVP World-ում, հուսով ենք, որ կունենանք ևս մեկ հնարավորություն այցելելու Երևան՝ լուսաբանելու առաջիկա խորհրդարանական ընտրությունները։ Շնորհակալություն Ձեզ, պարո՛ն Միրզոյան, Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում TVP World-ի եթերում մեզ հետ լինելու համար։ Ես Դիանա Սկայան եմ։ Շնորհակալություն մեզ միանալու և դիտելու համար։ Սա մեր հարցազրույցն էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ»։
Դիտումների քանակ783
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • «Ուզել են իբր ավելի հեշտ ճանապարհով իջնեն». Նոր Հաճնի շինհրապարակում 2 զոհի մասին 00:2720 Օգս, 2026
  • Բնակարանի վարձավճարի մասնակի հատուցում՝ տեղահանվածներին 00:1820 Օգս, 2026
  • Արդյունաբերական օբյեկտներին հարվածները վնասում են Ռուսաստանին. Պուտին 23:4919 Օգս, 2026
  • Երևանի երկու վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան 23:4219 Օգս, 2026
  • Գերասիմ Էվանիսյան. աշխարհը զգալու համար աչքեր պետք չեն 23:3719 Օգս, 2026
  • Այսօր ՀՀ-ն կառավարվում է գաղափարաբանությամբ, որը ժողովուրդն է պարտադրել կառավարող ուժին. վարչապետ 23:0019 Օգս, 2026
  • Հայկական ժառանգությունը նոր ձևաչափով․ Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան 22:4919 Օգս, 2026
  • Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա 22:3619 Օգս, 2026
  • Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է 22:2719 Օգս, 2026
  • Շիրակի դպրոցների տնօրենների հետ քննարկվել են կրթական ոլորտի նախատեսվող փոփոխությունները 22:1519 Օգս, 2026
  • Ընդդիմությունը փորձելու է տորպեդահարել եվրոպական ինտեգրման գործընթացը. Արման Եղոյան 22:0319 Օգս, 2026
  • Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել 21:4919 Օգս, 2026
  • ԱԺ-ն ավարտել է հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը. քվեարկությունը վաղն է 21:3519 Օգս, 2026
  • Մենիսկի վնասում. պատճառներից մինչև բուժում 21:1119 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Ղազինյանը մեղադրում է ԱԺ նախագահությանը, Ալեքսանյանը՝ հակադարձում. թեժ միջադեպ խորհրդարանում 21:0019 Օգս, 2026
  • Օգոստոս 19-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5119 Օգս, 2026
  • Անմիջական զրույց՝ հերթապահություն իրականացնող ժամկետայինների հետ. Պապիկյան 20:4719 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 19. 2026 20:4119 Օգս, 2026
  • Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT 20:3019 Օգս, 2026
  • Կայուն գյուղատնտեսության մոդել՝ Կանաչ ուսուցման կենտրոնում 20:2119 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.08.2026 20:1219 Օգս, 2026
  • Ձերբակալվել են Վանաձորի համայնքապետարանի ծրագրի ղեկավարն ու փորձագետը 20:0519 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն և Իրանը սառեցնում են բանակցությունները. Թրամփը փոխում է ռազմավարությունը 20:0219 Օգս, 2026
  • Ամենահամեղ սուրճը՝ բանակային դիրքում. Սուրեն Պապիկյան 19:5519 Օգս, 2026
  • COP17-ի կազմկոմիտեն քննարկել է գագաթնաժողովի և բարձր մակարդակի հանդիպումների նախապատրաստական աշխատանքները 19:4919 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն քննադատել է Իսրայելին Սիրիայի ավիաբազային հարվածելու համար 19:4019 Օգս, 2026
  • Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Պապիկյան 19:3019 Օգս, 2026
  • Ադրբեջանում տարածվում են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարյացակամ նարատիվներ. Զախարովա 19:1619 Օգս, 2026
  • Ստուգայցեր եմ իրականացնում նաև բանակային դիրքերում. Պապիկյան 19:0219 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Պետական դավաճանության գործով քրեական վարույթն ուղարկվել է դատախազին 19:0019 Օգս, 2026
  • ԶՈՒ-ում կստեղծվի ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ 18:5719 Օգս, 2026
  • Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն գործողություն է սկսել ենթադրյալ հանցավոր կազմակերպության դեմ 18:5419 Օգս, 2026
  • Ռադան հաստատել է Եվգենի Խմարային որպես Ուկրաինայի նոր պաշտպանության նախարար 18:2919 Օգս, 2026
  • Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան 18:1719 Օգս, 2026
  • Աֆրիկյան հարցերի շուրջ խորհրդակցություններ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 18:0719 Օգս, 2026
  • Թեհրանին ժամանակավոր հրադադար պետք չէ. Արաղչի 18:0219 Օգս, 2026
  • Թրամփը ցանկանում է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ այս աշնանը. WSJ 17:4919 Օգս, 2026
  • Բնակարանային ապահովման պետական ծրագրով արդեն հավաստագիր է ստացել Ղարաբաղից տեղահանված 7804 ընտանիք 17:3619 Օգս, 2026
  • Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 17:2319 Օգս, 2026
  • Երևանի թիվ 139 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին 17:2119 Օգս, 2026
  • Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ 17:1719 Օգս, 2026
  • Հուսով եմ «իԳործ» ծրագիրը վերադարձի ավելի գործնական, հուսալի մեխանիզմ կդառնա. վարչապետ 17:1619 Օգս, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգի հարցեր 17:1219 Օգս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել 17:0319 Օգս, 2026
  • Պայթյունի ահազանգ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել է 17:0019 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Անակնկալ ստուգայցեր զորամասերում․ Պապիկյանը հետևում է իրավիճակին 17:0019 Օգս, 2026
  • Ներգաղթի գործընթացը լինելու է ինստիտուցիոնալ․ Փաշինյանը՝ «իԳործ»-ի մասնակիցներին 16:5219 Օգս, 2026
  • Բռնությունը պետք է նախ ճանաչել որպես արատ, ապա ոչնչացնել. Աննա Հակոբյան 16:4119 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 16:3319 Օգս, 2026
  • Հութիները Saudi Aramco-ի բոլոր օբյեկտները ներառել են հավանական թիրախների ցանկում 16:3019 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Տրդատ Սարգսյանի թեկնածությունը 16:2119 Օգս, 2026
  • Դադարեցվել է Արմավիրի մարզի Արտաշար բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը 16:1719 Օգս, 2026
  • ԱԺ նիստին կարգապահական միջոցների կիրառման շուրջ վիճաբանություն սկսվեց. Դավիթ Ղազինյանը հեռացվեց դահլիճից 16:0919 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հետևել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին 16:0219 Օգս, 2026
  • Մեզ համար կարևոր է, որ զինծառայողներն իրենց մասնագիտությանը լավ տիրապետեն. Պապիկյան 15:5119 Օգս, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղարին 15:4319 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը 15:3219 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:3019 Օգս, 2026
  • Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր»-Ծղուկ հատվածում պետբյուջեի միջոցներով շարունակվում է միջին նորոգումը 15:1919 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | ԼՂ-ից տեղահանված 9 հոգանոց ընտանիքը Արզնիում տուն է ձեռք բերել․ ինչպես է գործում ծրագիրը 15:0019 Օգս, 2026
  • Ակնհայտ է, որ խզում կա, բայց Գյումրիում փորձում ենք չկանգնեցնել մեծ ծավալի շինաշխատանքը. Խուդաթյան 14:5719 Օգս, 2026
  • Ադրբեջանի տեղեկատվական դաշտում առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. Զախարովա 14:3819 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը ՈՒՂԻՂ 14:3419 Օգս, 2026
  • Այցելեցի մեր նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ. Պապիկյան 14:3419 Օգս, 2026
  • Եգիպտոսի դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով 14:2719 Օգս, 2026
  • ԱԺ ճեպազրույցներ | ՈՒՂԻՂ 14:2419 Օգս, 2026
  • Լոռու մարզում ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 14:2019 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանը կբարձրանա. որոշ մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 14:0719 Օգս, 2026
  • Այս տարի ևս լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու. Գևորգ Պապոյան 13:5419 Օգս, 2026
  • «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել է, թե ինչ է ակնկալում Հայաստանից սահմանափակումների չեղարկման դիմաց 13:4119 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և ավագ դատախազի նկատմամբ 13:1919 Օգս, 2026
  • ԶՈՒ-ում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Պապիկյան 13:0219 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | 50 մլրդ դրամի շինարարություն Շիրակում․ նախարարն ու մարզպետը խոսել են խնդիրների մասին 13:0019 Օգս, 2026
  • Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է 12:4819 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:4219 Օգս, 2026
  • Ի գիտություն 9-րդ, 12-րդ դասարաններում վերաքննություն ունեցող դպրոցների տնօրենների 12:3619 Օգս, 2026
  • ԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքի 12:2419 Օգս, 2026
  • Արման Եղոյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:0819 Օգս, 2026
  • Վենեսուելայում արդյունահանվող նավթի մոտ կեսն արտահանվում է ԱՄՆ. Քայլ Հաուսթվայթ 12:0819 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0019 Օգս, 2026
  • ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP նախագծին վերաբերող հարցեր 11:5719 Օգս, 2026
  • Ժամանակավորապես փակ է լինելու Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ ճանապարհահատվածը 11:5319 Օգս, 2026
  • Եթե հանրաքվե լիներ՝ կողմ կլինեիք ԵՄ-ին միանալո՞ւն, թե՞ ԵԱՏՄ-ում մնալուն. Աղաջանյանը՝ Արեգա Հովսեփյանին 11:4419 Օգս, 2026
  • Թրամփը կասեցրել է Կանադայի նկատմամբ 50% մաքսատուրքերը 11:3419 Օգս, 2026
  • ԵՊՀ ամբիոնի վարիչը քաղաքացու՝ համալսարան ընդունվելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար պահանջել է խոշոր չափերի կաշառք 11:2419 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են 18-ամյա աղջկա առևանգման դեպքը․ մեկ անձ ձերբակալվել է 11:1719 Օգս, 2026
  • Աշխատաժողով՝ գլոբալ գինու շուկաներում Հայաստանի արտահանման ներուժը ընդլայնելու նպատակով 11:0619 Օգս, 2026
  • Անակնկալ ստուգայցեր եմ իրականացնում ՊՆ զորամասերում. Պապիկյան 10:4919 Օգս, 2026
  • Հանցավոր ծագում ունեցող 29 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե 10:2719 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:2019 Օգս, 2026
  • ՀԾԿՀ-ում քննարկվել են կարգավորվող ընկերությունների ենթակառուցվածքների տարածական տվյալների՝ ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերը 10:1219 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Բարեկրթությունը թուլության նշան չէ. ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր 10:0019 Օգս, 2026
  • Վաղարշապատում հիմնանորոգվում է շուրջ 1.9 կմ ճանապարհահատված 09:5119 Օգս, 2026
  • Վայոց ձորի մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ գազ չի լինի 09:3919 Օգս, 2026
  • Քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ ՆԳ նախարար 09:2119 Օգս, 2026
  • Ոստիկանության բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ 09:0319 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4719 Օգս, 2026
  • Հայաստանի մի շարք հասցներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:1919 Օգս, 2026
  • Ճամբարակի կենտրոնական փողոցը հիմնանորոգվում է սուբվենցիոն ծրագրով 00:5119 Օգս, 2026
  • Նախատեսվում է Երևանում՝ մանկապարտեզներում, գործարկել 6-12 ամսական երեխաների՝ հանրապետությունում առաջին խումբը 00:3219 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015