Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ԱԺ նիստում հիշեցրեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում առաջադրել էր Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը:
ԱԺ 107 պատգամավորից փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 61-ը:
Քվեատուփում առկա է եղել 61 քվեաթերթիկ: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Հռիփսիմե Հունանյան՝ կողմ՝ 61, դեմ՝ 0:
«Որոշումն ընդունված է, շնորհավորում ենք և հաջողություն ենք մաղթում»,- հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: