Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիին։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ` հանդիպման վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել:
Ավելի վաղ Պուտինը և ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը մասնակցել են Մոսկվայում կայացած Համաշխարհային ատոմային շաբաթվա շրջանակում կայացած Գլոբալ ատոմային ֆորումին։
Ֆորումին մասնակցել են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մյանմարի նախագահի պաշտոնակատար Մին Աուն Հլայնը, Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդը, ինչպես նաև Իրանի, Ուզբեկստանի, Եգիպտոսի, Նիգերի և մի շարք մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչներ։