ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 26-27-ն աշխատանքային այցով կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
«Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության վարչապետը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա նստաշրջանի բարձրաստիճան քննարկումների հատվածում։
Այցի շրջանակում նախատեսվում է նաև վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Նազելի Բաղդասարյանը։