COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Արարատ Միրզոյանը և Բեատե Մայնլ-Ռայզինգերը քննարկել են Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները

ԼԼիլիթ Ասատրյան

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարար Բեատե Մայնլ-Ռայզինգերի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։ 

Արարատ Միրզոյանը և Բեատե Մայնլ-Ռայզինգերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացի հեռանկարների շուրջ։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել տարբեր նախաձեռնություններին Ավստիրայի կողմից ցուցաբերվող աջակցությունը՝ ի թիվս այլնի կարևորելով մարդկանց միջև շփումների, շուկայի հասանելիության ընդալյնման ուղղությամբ շարունակական աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել նաև ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին հանդիպող մարտահրավերներին արդյունավետ հակազդման ուղղությամբ փոխգործակցության մեխանիզմներին։ Արարատ Միրզոյանը և Բեատե Մայնլ-Ռայզինգերը անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում