COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ՄՄարիամ Մխիթարյան

Ֆրանսիան առաջարկել է ստեղծել միջազգային առաքելություն՝ Գազայում Իսրայելի բանակին փոխարինելու համար

Ֆրանսիան առաջարկել է ստեղծել միջազգային առաքելություն՝ Գազայում Իսրայելի բանակին փոխարինելու համար

Ֆրանսիան առաջ է մղում Գազայում «Կայունացման միջազգային առաքելություն» ստեղծելու նախաձեռնությունը, որը կփոխարինի այնտեղ գտնվող Իսրայելի պաշտպանության ուժերին և կկենտրոնանա պատերազմից հետո ՀԱՄԱՍ-ի զինաթափման վրա, հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով ֆրանսիական առաջարկի նախագծին։

Ըստ թերթի՝ նախաձեռնության գլխավոր նպատակն է իրականացնել հուլիսին ընդունված միջազգային հռչակագիրը, որը կոչ է անում ստեղծել երկու պետություն, զինաթափել ՀԱՄԱՍ-ը և Գազայում ներքին անվտանգության հետ կապված հարցերն աստիճանաբար փոխանցել Պաղեստինի վարչակազմին:

Նախագծում թվարկված են անցումային առաքելության ձևավորման համար նախընտրելի երկրները՝ Եգիպտոս, Հորդանան, Սաուդյան Արաբիա, ԱՄԷ և Կատար։ Առաքելությունը կլինի ժամանակավոր՝ ՄԱԿ-ի մանդատի ներքո, և կսկսի աշխատանքը, երբ իրավիճակը թույլ տա։

Հուլիսին Նյու Յորքում ընդունվել է հռչակագիր, որի համաձայն Գազայում պետք է տեղակայվի ժամանակավոր միջազգային առաքելություն՝ Պաղեստինի ազգային վարչակազմի մասնակցությամբ և ՄԱԿ-ի հովանու ներքո: Փաստաթղթի նախաձեռնողներն են Ֆրանսիան և Սաուդյան Արաբիան։ Դրան աջակցել են արաբական երկրները, հետագայում այն ամրագրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում