• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարը. Մեծ բանավեճ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարը. Մեծ բանավեճ 21:50
Վարչապետը ծանոթացել է Տավուշի մարզում իրականացված ծրագրերին Վարչապետը ծանոթացել է Տավուշի... 21:33
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին... 21:25
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ITPP ծրագիրը նոր թափ կտա ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին. Արմեն Գրիգորյան
Քաղաքականություն
13:0822 Սեպ, 2025

ITPP ծրագիրը նոր թափ կտա ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին. Արմեն Գրիգորյան

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 22-ին ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի շրջանակներում:
 
ԱԽ քարտուղարի ելույթն ամբողջությամբ ներկայացված է ստորև:
 
«Հարգելի՛ պարոն նախագահող,
 
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
 
Հարգարժա՛ն պառլամենտականներ,
 
Սիրելի՛ գործընկերներ և ընկերներ,
 
Մեծ պատիվ է ելույթով հանդես գալ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի շրջանակներում: Թույլ տվեք ելույթս սկսել՝ արտահայտելով Հայաստանի երախտագիտությունը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին և բոլոր մասնակիցներին, ովքեր շարունակում են խթանել երկխոսությունն ու համագործակցությունը գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում: Երկխոսությունը լավագույն գործիքներից է հակամարտությունները լուծելու, ինչպես նաև այն կանխելու համար:
 
Խորհրդանշական է, որ Ռոուզ-Ռոթ սեմինարը տեղի է ունենում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթնաժողովից հետո, որի արդյունքում Հարավային Կովկասում խաղաղություն է հաստատվել: Խաղաղություն, որին տարածաշրջանի ժողովուրդները երկար են սպասել: Այժմ մենք աշխատելու ենք խաղաղությունն ինստիտուցիոնալացնելու ուղղությամբ, որպեսզի երաշխավորենք դրա հարատևությունը:
 
Խաղաղության ինստիտուցիոնալացման գործում մեծ կարևորություն ունի տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումը: Այս նպատակով Հայաստանը ժամանակին ներկայացրել էր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը դրական արձագանքի է արժանացել Հայաստանի գործընկերների կողմից: Միևնույն ժամանակ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հայտարարության հիման վրա ստեղծվելու է «Թրամփի ուղի` հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագիրը, որը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մաս է: Նմանատիպ ծրագրերի իրականացումն անխուսափելիորեն կնպաստի տարածաշրջանային փոխկախվածության ձևավորմանը, ինչը, իր հերթին, դրական ազդեցություն կունենա խաղաղության պահպանման հարցում:
 
Ձեռք բերված խաղաղությունը հանդիսանում է երկկողմ և բազմակողմ երկխոսությունների նշանակալի օրինակ, որոնց առաջմղմամբ ակտիվորեն զբաղվում է այս հարթակը:
 
Տիկնայք և պարոնայք,
 
Ընդհանրապես, մենք խորը համոզմունք ունենք, որ Հայաստանի անվտանգության ամրապնդման, ժողովրդավարական ինստիտուտների կայացման, ինքնիշխանության և անկախության շարունակական զարգացման լավագույն պայմաններն ապահովում է խաղաղությունը: Հենց այս համոզմունքն ու 2021 թվականին ժողովրդից ստացած խաղաղության օրակարգի մանդատը նպաստել են այսօրվա միջավայրի ձևավորմանը: Ստեղծված պայմաններում Հայաստանը ոչ միայն ամրապնդելու է իր պետականության հատկանիշները, այլ նաև ընդլայնելու է համագործակցությունը գործընկերների հետ:
 
Հայաստանը բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի հետ տարբեր ձևաչափերով գործընկերությունը: Հայաստանը և ՆԱՏՕ-ն համագործակցում են օրենքի գերակայության, բազմաոլորտ բարեփոխումների թափանցիկության, հակահաբեկչության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով, ինչպես նաև պաշտպանական բարեփոխումների ծրագրերի մշակման և իրականացման ուղղությամբ։ Միաժամանակ ՆԱՏՕ-ի պաշտպանական կրթության բարելավման ծրագրի (DEEP) աջակցությամբ Հայաստանը իրականցնում է լայնամաշտաբ բարեփոխումներ ռազմական կրթության ոլորտում։ Հարկ է նշել, որ Հայաստանն ավելացրել է իր ներգրավվածությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունում՝ Կոսովոյում (KFOR), որն ընդգծում է Հայաստանի պատրաստակամությունը խորացնելու գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ։ Մենք ցանկանում ենք «ՆԱՏՕ-ի անհատական հարմարեցված գործընկերության ծրագիրը» (ITPP) հնարավորինս արագ վերջնականացնել և անցնել իրագործմանը՝ Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերություններին նոր թափ տալու նպատակով:
 
Ցանկանում եմ ընդգծել նաև Հայաստանի անվտանգության ապահովման ռազմավարական մոտեցումներից մեկը: Դեռևս 2023 թվականին Հայաստանի Հանրապետության Անվտանգության Խորհուրդը հաստատել է «Համապարփակ անվտանգության» տեսլականը: Հայաստանը դիմակայունությունը դիտարկում է որպես համակառավարական և համահասարակական կարողություն՝ Հայաստանի շուրջ ստեղծված միջավայրից բխող ռիսկերին դիմագրավելու նպատակով: Առաջնորդվելով նաև Համապարփակի վերաբերյալ հայտնի ուղենիշներով՝ Հայաստանը իր «Համապարփակ անվտանգության» տեսլականով ձգտում է ամրապնդել քաղաքացիական պատրաստվածությունը և ապահովել ներգրավվածությունը, ամրապնդելու Հայաստանի անվտանգությունը:
 
«Համապարփակ անվտանգության» տեսլականի ձևավորման հիմք է հանդիսացել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը: Հետաքրքիր է, որ Համապարփակ անվտանգության գաղափարը սկզբից ակտիվ քննարկվել է հանրային մակարդակում՝ մասնագիտական համայնքի կողմից: Արդյունքում Կառավարությունն արձագանքել է հանրային պահանջին և որդեգրել «Համապարփակ անվտանգության» տեսլականը: Ի դեպ, մենք ժողովրդավարությունը դիտարկում ենք որպես Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր գործիք, իսկ կոռուպցիան՝ մեր ազգային անվտանգությանը սպառնալիք:
 
Ներկայումս աշխատում ենք «Համապարփակ անվտանգության» տեսլականի գործողությունների պլանի ձևավորման և իրագործման վրա՝ խորհրդակցություններ սկսելով ԵՄ-ի հետ, որպեսզի վերջինս աջակցի Համապարփակ անվտանգության իրագործման աշխատանքներում: Վերոնշյալի շրջանակներում ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ԵՄ-ին նման պատրաստակամության համար:
Հարգելի գործընկերներ,
 
Եվս մեկ անգամ շնորհակալություն այս սեմինարին ելույթ ունենալու հնարավորության համար։ Եկեք համատեղ շարունակենք մեր աշխատանքը՝ հանուն խաղաղության և անվտանգության՝ ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»:

 

Դիտումների քանակ164
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի 10:5127 Ապր, 2026
  • Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 36 ժամ ջուր չի լինի 10:4427 Ապր, 2026
  • Էդգար Մկրտչյանը միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ տնտեսական բարեփոխումների ընթացքը 10:3527 Ապր, 2026
  • Պետբյուջեի միջոցներով Գյումրիում ասֆալտապատման աշխատանքներ են մեկնարկել 10:1327 Ապր, 2026
  • Նախկինում արձանագրված խնդիրները պահպանվում են․ չհայտարարված այց է իրականացվել Խարբերդի մասնագիտացված մանկատուն․ ՄԻՊ 10:0727 Ապր, 2026
  • Լուրեր 10:00 | Ժողովուրդն է փակել Ղարաբաղի էջը, որ էլ չխաբեն Ղարաբաղի անունից. փորձագետ | 27.04.2026 10:0027 Ապր, 2026
  • ՀՀ իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի՝ շուրջ 324 մլն դրամ շուկայական արժեքով անշարժ գույքի նկատմամբ 09:5827 Ապր, 2026
  • Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ 09:5127 Ապր, 2026
  • Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ամփոփել է Եվրոպայի առաջնությունը 09:4227 Ապր, 2026
  • Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ Պուտինի հետ բանակցությունների 09:2227 Ապր, 2026
  • Բուսաբանական այգին բարեկարգվում է․ Թորոսյան 09:0327 Ապր, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:4227 Ապր, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:2227 Ապր, 2026
  • Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը բնիկ ժողովուրդների իրավունքների խթանմանը ու պաշտպանությանը՝ համաձայն ՄԱԿ-ի հռչակագրի 08:0127 Ապր, 2026
  • ԼՂ-ից տեղահանված Մովսեսյանների բազմանդամ ընտանիքը պետական ծրագրով սեփական տուն է գնել Հրազդանում 23:3726 Ապր, 2026
  • ՀՀ քաղաքացին աներկբա պաշտպանում է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. վարչապետը՝ Տավուշում 23:3226 Ապր, 2026
  • Թրամփը հրաձգության միջադեպից հետո խոստացել է թույլ չտալ ԱՄՆ-ի քաղաքական կուրսի փոփոխություն 22:1326 Ապր, 2026
  • Մայիսի 8-ից պաշտոնապես կմեկնարկի խորհրդարանական ընտրության քարոզարշավը. ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով 21:5426 Ապր, 2026
  • ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարը. Մեծ բանավեճ 21:4926 Ապր, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Տավուշի մարզում իրականացված ծրագրերին 21:3326 Ապր, 2026
  • Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունում 21:2526 Ապր, 2026
  • Խորհրդարանում հյուրընկալվել են Ֆրանսիայի Սենատի անդամները 21:2326 Ապր, 2026
  • ԱՍՀ նախարարության պարզաբանումը «Ձորակ» խնամքի կենտրոնում տեղի ունեցած մահվան դեպքերի շահարկումների վերաբերյալ 21:1226 Ապր, 2026
  • Լուրեր | Սա է Իրական Հայաստանը՝ խաղաղ, անվտանգ, զարգացող. վարչապետի այցը Տավուշի մարզ 21:0026 Ապր, 2026
  • Թմրամիջոց և հոգեմետ նյութեր օգտագործող հաշվառված անձանց թիվն աճել է, բացահայտված դեպքերի թիվը ևս 20:3926 Ապր, 2026
  • Ռուսաստանը շարունակում է պարազիտանալ մի կոնֆլիկտի վրա, որը չկա. քաղաքագետ 20:2126 Ապր, 2026
  • Հայոց ցեղասպանության ժխտումը ձախողվել է շատ առումներով | Հարցազրույց Արմեն Մարսուբյանի հետ 20:0026 Ապր, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 26.04.2026 19:4526 Ապր, 2026
  • Իսպանիայում Հայաստանի դեսպանը վարչապետի անունից ստացել է 2026-ի «Գերնիկա» մրցանակը 19:3326 Ապր, 2026
  • Նորոգվել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղը 19:1826 Ապր, 2026
  • Արարատ Միրզոյանը Փարիզում կմասնակցի Հայաստանի դեսպանության նոր շենքի պաշտոնական բացմանը 19:0626 Ապր, 2026
  • Հաղարծին տանող 2,5 կմ երկարությամբ ավտոճանապարհը հիմնանորոգվել է․ Փաշինյան 18:3026 Ապր, 2026
  • Վարազդատ Լալայանը Եվրոպայի եռակի չեմպիոն է 18:1526 Ապր, 2026
  • Միջերկրական ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնը․ Գագիկ Սուրենյան 17:4626 Ապր, 2026
  • Աշխատելու դեռ շատ տեղ կա, կարող էինք ավելին անել․ Արտաշես Ներսիսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության արդյունքների մասին 16:4626 Ապր, 2026
  • Կառուցվել է Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի մանկապարտեզը․ շարունակվում է վարչապետի այցը Տավուշի մարզ 16:0926 Ապր, 2026
  • Տաթև Հակոբյանը՝ սպորտային կարիերան ավարտելու մասին 15:3026 Ապր, 2026
  • Իրական Հայաստան. Սարիգյուղ-Կիրանց ճանապարհին 15:1326 Ապր, 2026
  • Վթարային կամրջի փոխարեն՝ 2 միմյանց կից պողպատե ֆերմաներով կամուրջներ 14:5426 Ապր, 2026
  • Բարեկարգվում են Սյունիքի մարզի ավտոճանապարհներն ու հարակից տարածքները 14:4526 Ապր, 2026
  • Պլանային ջրանջատում Կապանի մի շարք հասցեներում 14:2026 Ապր, 2026
  • Հայաստանը՝ աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում. մեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերի 14:0826 Ապր, 2026
  • Վարչապետը չնախատեսված կանգառ է կատարել Իծաքար բնակավայրում 13:3726 Ապր, 2026
  • Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է 13:2726 Ապր, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 13:1826 Ապր, 2026
  • Հախում գետի վրա առաջիկայում կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջը». Նիկոլ Փաշինյան 13:0026 Ապր, 2026
  • Իծաքարը և Գանձաքարն իրար կապող շուրջ 35 կմ-անոց ճանապարհն առաջին անգամ ասֆալտապատ է. վարչապետը տեսանյութեր է հրապարակել 12:4226 Ապր, 2026
  • Ուրախ եմ լսել, որ ԱՄՆ նախագահը և առաջին տիկինը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և մյուսները ապահով ու անվնաս են. վարչապետ 12:3326 Ապր, 2026
  • Տ-10-9, /Հ-36/ - Չինչին 9,8 կմ երկարությամբ ավտոճանապարհը հիմնանորոգվել է. վարչապետ 12:1226 Ապր, 2026
  • Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներում Հայաստան–Ֆրանսիա համագործակցությանն առնչվող հարցեր 12:0226 Ապր, 2026
  • Ծանրամարտի ԵԱ մրցումային վերջին օրը Հայաստանն ունի 2 մասնակից 11:5326 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:4826 Ապր, 2026
  • Այս մթնոլորտը պետք է լինի հարատև ու միշտ. Արայիկ Հարությունյան 11:2626 Ապր, 2026
  • Ճամբարակ-Բերդ «սարի ճանապարհը» դարձել է հոյակապ մայրուղի. վարչապետ 11:0226 Ապր, 2026
  • Թրամփն իր մասնակցությամբ միջոցառման ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո հանդես է եկել հայտարարությամբ 10:4426 Ապր, 2026
  • Վաշինգտոնում թղթակիցների ընթրիքը քաոսի է վերածվել. նախագահ Թրամփն ու առաջին տիկինը տարհանվել են 09:5626 Ապր, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:2226 Ապր, 2026
  • ՃՏՊ Քասախ գյուղում․ կա տուժած 00:5826 Ապր, 2026
  • Քաղաքացու օրը Հանրապետության հրապարակում․ վարչապետը լուսանկարներ է հրապարակել 00:3126 Ապր, 2026
  • Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը 00:0726 Ապր, 2026
  • Քաղաքացու օրը` մեր սիրելի քաղաքացիների հետ․ Անահիտ Ավանեսյան 23:3625 Ապր, 2026
  • Հանրապետության հրապարակը 21։30-ին․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 22:5925 Ապր, 2026
  • Շուրջ 100 բնակավայրերում Քաղաքացու օրվա հետ կապված միջոցառումներ են եղել 22:5025 Ապր, 2026
  • Միաժամանակ չորս ծրագիր՝ Էջմիածնում. մաշված կոյուղագծերը փոխարինվում են նորերով 22:4025 Ապր, 2026
  • Ամիրյան փողոցը հիմա․ Նիկոլ Փաշինյան 22:2125 Ապր, 2026
  • Քաղաքացու օրվան նվիրված համերգը՝ լեփ-լեցուն հրապարակում 21:4525 Ապր, 2026
  • Հայոց ցեղասպանության 111-րդ տարելից․ լիբանանահայ համայնքում անցկացվել են հոգեհանգստի պատարագներ 21:1625 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Խաղաղության ձայնը. «Վարչաբենդը», համաշխարհային աստղեր ու սիրված երգիչներ՝ մեկ բեմում 21:0025 Ապր, 2026
  • Շիրակի հնագիտական մշակույթը՝ Վանաձորում 20:5925 Ապր, 2026
  • «Մարդկային ձայն». պարային մոնոօպերայի պրեմիերա 20:5725 Ապր, 2026
  • Ըմբիշ Մանվել Խնձրցյանը բրոնզե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում 20:5525 Ապր, 2026
  • Կարևոր է հիշել և ճանաչել հայերի դեմ իրագործված հալածանքները. Անանդ 20:5425 Ապր, 2026
  • Ըմբիշ Վազգեն Թևանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 20:5125 Ապր, 2026
  • Արաղչին հեռացել է Իսլամաբադից, ամերիկյան պատվիրակոթյունն՝ այդպես էլ չի ժամանել 20:4525 Ապր, 2026
  • Ծանրորդ Գարիկ Կարապետյանը Եվրոպայի եռակի չեմպիոն է 20:4325 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 25.04.2026 20:4125 Ապր, 2026
  • Քաղաքացու տոնը Հանրապետության հրապարակում. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել 20:3925 Ապր, 2026
  • Մեզ հարկավոր է հասկանալ մի բան, թե ինչքան երջանիկ ենք ունենալով այս պետությունը՝ ՀՀ-ն. վարչապետ 20:3225 Ապր, 2026
  • Քաղաքացու օրը` հագեցած դրական էմոցիաներով և ջերմությամբ. Ալեն Սիմոնյանը տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել 20:2725 Ապր, 2026
  • Հայաստանը ձեռք է բերել միջնադարյան արվեստի եզակի նմուշ 20:2225 Ապր, 2026
  • ՃՏՊ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում․ կան տուժածներ 20:1525 Ապր, 2026
  • 2022 թվականից ի վեր Ադրբեջանը բազմիցս աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային. Սիբիհա 20:0525 Ապր, 2026
  • Հունաստանի նկատմամբ Թուրքիայի սպառնալիքի դեպքում Ֆրանսիան կաջակցի Աթենքին. Մակրոն 19:5925 Ապր, 2026
  • Քաղաքացու օրը նշեցինք մեր սիրելի հայրենակիցների հետ. Սուրեն Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել 19:4625 Ապր, 2026
  • Ըմբիշ Արսեն Հարությունյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար 19:3825 Ապր, 2026
  • Թուրքիան կարող է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ֆիդան 19:2925 Ապր, 2026
  • «Արմսվիսբանկ»-ը 2025-ին 4 մլրդ 501 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:1225 Ապր, 2026
  • Քաղաքացու օրը վարչապետը նշել է մարալիկցիների ու արթիկցիների հետ, Ալագյազում մասնակցել հիմնարկեքի 18:5825 Ապր, 2026
  • Վիեննայի Սբ Ստեփանոս մայր տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն 18:4425 Ապր, 2026
  • Նոր կերակրափող՝ ստամոքսից. եզակի վիրահատություն Հայաստանում 18:2925 Ապր, 2026
  • Թալինի Ներքին Սասնաշեն գյուղը գազիֆիկացվում է, կառուցվում նոր դպրոց 18:1925 Ապր, 2026
  • Դատավորների, քննիչների թեկնածուների վերաբերյալ ԿԿՀ եզրակացության եզրափակիչ մասը կհրապարակվի 18:0225 Ապր, 2026
  • Արաղչին Պակիստանին ներկայացրել է Իրանի դիրքորոշումը պատերազմի ավարտի վերաբերյալ 17:4325 Ապր, 2026
  • Կրթությունը Հայաստանի զարգացման գլխավոր ռազմավարական ուղղություններից է. վարչապետ 17:2825 Ապր, 2026
  • Հանրային առողջության մասնագետների պատրաստում 17:1725 Ապր, 2026
  • Քաղաքացու օրը Մարալիկում և Արթիկում. Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել 17:0925 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | Սա ՀՀ հարգանքի տուրքն է ձեր մարզական վաստակին. վարչապետը՝ Մալխաս և Ռոման Ամոյաններին 17:0025 Ապր, 2026
  • Ամենամյա Ծաղկահավաք միջոցառումն այս տարի տեղի կունենա ապրիլի 26-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում 16:5825 Ապր, 2026
  • Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը ապրիլի 25-ին Փարիզի Աստվածամոր տաճարում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագին 16:5125 Ապր, 2026
  • Մելոնին մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի հնարավոր մասնակցությունը G20-ի հանդիպմանը 16:4425 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015