ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը։
«Այսօր, խաղաղության հույսը պաղեստինցիների և իսրայելցիների համար վերակենդանացնելու նպատակով և երկու պետություն ենթադրող լուծմանը նպաստելու համար Միացյալ Թագավորությունը պաշտոնապես ճանաչում է Պաղեստինի պետությունը»։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում տեղադրած տեսանյութում մասնավորապես ասել է Քիր Սթարմերը։
Վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է․ «Կանադան ճանաչում է Պաղեստինի պետությունը»։
Նա X հարթակում գրել է․
«Կանադան ճանաչում է Պաղեստինի պետությունը և առաջարկում է մեր գործընկերությունը՝ Պաղեստինի և Իսրայելի պետությունների համար խաղաղ ապագայի խոստումը կառուցելու գործում»։
Ավստրալիան հետևել է Կանադայի որոշմանը՝ ճանաչելու Պաղեստինը որպես ինքնիշխան պետություն, նշել է վարչապետ Էնթոնի Ալբանիզը։
Նրա խոսքով՝ այս քայլը մի մասն է Կանադայի և Բրիտանիայի հետ համատեղ նախաձեռնության, որը պետք է դառնա «երկու պետություն բանաձևով լուծման միջազգային ջանքերի» բաղկացուցիչ։