COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ՎՎարդուհի Հարությունյան

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը հաստատել է երկու պետության սկզբունքով իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը կարգավորելու բանաձևը

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը հաստատել է երկու պետության սկզբունքով իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը կարգավորելու բանաձևը

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը հաստատել է երկու պետության սկզբունքով իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը կարգավորելու մասին բանաձևը:

Փաստաթուղթը կոչ է անում խաղաղ ճանապարհով դադարեցնել պատերազմը և վերադարձնել ՀԱՄԱՍ-ի գերեվարած անձանց: Ընդգծվում է ՀԱՄԱՍ-ի զինաթափման, Իսրայելի և արաբական երկրների հարաբերությունների բարելավման և անվտանգության համապարփակ երաշխիքների կարևորությունը:

Բանաձևի ընդունման օգտին քվեարկել է 142 պետություն, դեմ՝ 10 երկիր, այդ թվում՝ Իսրայելը, Միացյալ Նահանգները, Հունգարիան, 12 պատվիրակ ձեռնպահ է մնացել։

ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչը քննադատել է բանաձևը՝ կարծիք հայտնելով, որ այն խրախուսում է ՀԱՄԱՍ-ին։ Պաղեստինի մշտական դիտորդ Ռիյադ Մանսուրն էլ հորդորել է, իր ձևակերպմամբ՝ պատերազմը շարունակող և պաղեստինցիներին ոչնչացնող կողմին լսել բանականության ձայնը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան և Բելգիան հայտարարել էին, որ առաջիկայում պատրաստվում են ճանաչել Պաղեստին պետությունը: Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ նման բան թույլ չեն տալու:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում