ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Լեռը մուկ է ծնել, որոշել են խորհրդարանական լսումներ անել. Կոնջորյանը՝ ընդդիմության նախաձեռնության մասին

ԼԼուսինե Մուրադյան

Ընդդիմությունն այսքան երկար-երկար, քանի տարի ասում է՝ հեսա փոխում ենք իշխանությունները, մինչև տոներ, մինչև մայիսյան տոներ այլևս իշխանություն չի լինելու, այլևս իշխանություն չկա, իրավիճակին չեք տիրապետում, ժողովրդի վստահությունը չունեք, տարին մի 4 անգամ «իշխանափոխություն են անում», ժողովրդին «փրկում են», մի խոսքով՝ քանի տարի է՝ չեն կարողանում մի բան անել և երկար մտածելուց հետո հասկացել են՝ լեռը մուկ է ծնել, որոշել են խորհրդարանական լսումներ անել: Ես ապշած եմ: Այդ մասին Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 11-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հայտարարությանը:

«Դրա փոխարեն կարելի էր ուղղակի գալ նիստերի դահլիճ, նիստերին մասնակցել, Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հարց տալ: Այդ ժամանակ ավելի շատ դիտումներ կունենայիք, այդ ժամանակ ավելի շատ մարդ կլսեր ձեր բովանդակությունը»,- ասաց Կոնջորյանը՝ խոսքն ուղղելով ընդդիմությանը:

Նշենք, որ նախորդիվ «Հայաստան» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Ազգային ժողովում հայտարարություն արեց՝ տեղեկացնելով, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը սեպտեմբերի վերջին կկազմակերպի խորհրդարանական լսումներ, որի նպատակն է խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի համախմբումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում