Եթե վստահություն լիներ, և վստահ լինեինք, էլ թուղթ ստորագրելու անհրաժեշտություն չէր լինի, բանավոր կխոսեինք, ձեռք ձեռքի կտայինք, հաջող կանեինք: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին:
«Թուղթը ստորագրվել է նրա համար, որ չկա վստահություն: Այդ ինչո՞ւ է ձեզ թվում, որ Հայաստանում հնչում են միայն հայտարարություններ, որ հաճո են Ադրբեջանի ականջին, ինչո՞ւ է ձեզ թվում, որ ՀՀ-ում հնչում են միայն տերմիններ, որոնցով Ադրբեջանը չի համարում, որ ՀՀ-ն կամ ՀՀ կոնկրետ քաղաքացիներ կամ ուժեր խախտում են պայմանագիրը: Հենց դրա համար է, որ թուղթը գրած է, որ երբ որ փորձենք մեկնաբանել՝ որն ինչ է նշանակում, այս թուղթը դրա համար է»,- նշեց Փաշինյանը: