• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները թվայնացման և արհեստական բանականության ուղղություններով ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները... 13:34
Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումը Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ... 13:12
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է. ՔԿ Արգամ Աբրահամյանը կալանավորվել է. ՔԿ 12:50
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Կտրիճ Ներսիսյանը դեռևս 2024-ին ֆեյքերեցների գունդ է ձևավորել
Հասարակություն
12:0809 Սեպ, 2025

Կտրիճ Ներսիսյանը դեռևս 2024-ին ֆեյքերեցների գունդ է ձևավորել

Կտրիճ Ներսիսյանը դեռևս 2024-ին ֆեյքերեցների գունդ է ձևավորել: Այս մասին հայտնում է Zarkerak.am-ը:

«Վերջին ամիսներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նկատվում է եկեղեցական ներքին ճգնաժամի նոր փուլ, որի խորքում ոչ միայն հոգևոր առաջնորդության տապալումն է, այլև քաղաքական գործընթացների մեջ ակտիվ ներգրավվածության անթաքույց փորձը՝ մի կողմից, վարչապետ Փաշինյանի՝ Եկեղեցին պղծաբարո հոգևորականներից մաքրելու նախաձեռնությունը՝ մյուս կողմից։

Քահանա, որը բարձրաձայնեց

Երեք հրապարակումների միջոցով հանդես եկած մի քահանա՝ առանց անուններ նշելու, սակայն խիստ փաստարկված և ուղղամիտ կերպով, բարձրաձայնել է եկեղեցու ներսում տարիներով արմատացած խնդիրների մասին։ Նրա խոսքը դուրս է եկել արդեն սովորական դարձած անձնական վիրավորանքի սահմաններից և վերածվել է համակարգային անառողջ վիճակների բացահայտման կոչի՝ ոտնահարված արժանապատվության, անպատժելիության և վերջապես՝ կեղծ բարեպաշտության և քաղաքական համակրություններով գործելու հակականոնական հրահանգների վերանայման պահանջով։

Նա կոչ է արել վերականգնել հոգևորականների իրավունքները, հակազդել խտրականությանը՝ հատկապես ամուսնացած քահանաների հանդեպ, և կասեցնել աղաղակող ապօրինությունները, որոնք քողարկվում են եկեղեցու ներքին կարգապահության և հնազանդության շղարշի ներքո։

Սակայն այդ ճշմարտությունը բարձրաձայնելու հետևանքները չեն ուշացել։ Բարձրագույն եկեղեցական իշխանության կողմից իբրև պատասխան՝ չեն հնչել սրտագին աղոթք կամ եղբայրական ջերմ մթնոլորտում խնդիրները լուծելու տրամադրության դրսևորումներ, այլ փորձ է արվել լռեցնել նրան՝ ճնշման, սպառնալիքի և ներքին մեկուսացման ճանապարհով։

Տեր Արամի բարձրաձայնած խնդիրների ուսումնասիրման ընթացքում հանդիպեցինք և բացահայտեցինք ևս մեկ զազրելի երևույթ, որի լրջագույն ուսումնասիրություն կբացահայտի երրորդ հանրապետության մեջ թերևս ամենանողկալի հակապետական գործունեության կարևոր մի դրվագ։

Ահա թե ինչ բացահայտվեց այդ ընթացքում, մինչ համարձակ քահանան ծառանում էր, իր խոսքով ասած, «ծովածավալ անարդարությունների» դեմ՝ փորձելով երկխոսել սիրո, համերաշխության և կանոնի լեզվով։

Թելեգրամյան գաղտնի չատը կամ Գեբելսի խմբակը

Դեռևս 2024 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրահանգով ստեղծվել է թելեգրամյան մի փակ խումբ, որին անդամակցում են քահանաներ Հայաստանի բոլոր թեմերից։

Քահանաների ընտրությունը կատարվել է անձամբ Կտրիճ Ներսիսյանի կողմից։ Խմբի մեջ ընդգրկվել են արդեն իրենց վստահելիությունը հակակառավարական գործունեությամբ փաստած քահանաներ, ինչպիսիք են, օրինակ, Սյունյաց թեմի քահանաներ Տ. Ահարոն Մելքումյանը, Տ. Պարգև Զեյնալյանը, Կոտայքի թեմի Տ Սմբատ Սարգսյանը և այլն։

Ըստ վստահելի աղբյուրների՝ խմբի առաջին հանդիպումը կայացել է հենց Մայր Աթոռի Վեհարանում։ Ի դեպ քահանաներին չի ասվել, որ լինելու է հանդիպում կաթողիկոսի հետ, խաբել ասել են, որ հանդիպումը լինելու է տեղեկատվական համակարգի գրասենյակում, քննարկելու համար թե ինչպես կարելի է սոցցանցերն օգտագործել արդյունավետ քարոզչության համար։ Քահանաներից նախապես հավաքվել են հեռախոսները, և այդ փակ նիստի ընթացքում հնչել են բացառապես հակակառավարական, հաճախ՝ նաև հակապետական ուղերձներ։

Գլխավոր խոսքը, ըստ նույն աղբյուրների, ունեցել է հենց Գարեգին Բ-ն՝ շեշտելով.

«Հայ Եկեղեցին իր ամբողջ ռեսուրսով պետք է կեղծ լուրեր տարածի Ն․ Փաշինյանի, նրա ընտանիքի անդամների, իշխանության ներկայացուցիչների, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև բոլոր այն մարդկանց մասին, ում վերաբերյալ հրահանգ կիջեցվի Կտրիճ Ներսիսյանի կողմից։  

Այս ուղերձը փաստացի դուրս է գալիս Մայր Աթոռի կանոնական-իրավական թույլատրելի գործունեության և առաքելության շրջանակներից և միանշանակ քաղաքական հրահանգ է՝ ուղղված գործող՝ ժողովրդի իշխանության դեմ։

Վաճառվող «նախանձախնդրությո՞ւն», թե՞ վճարվող «անձնվիրություն»

Թելեգրամյան խմբի հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել Արարատյան Հայրապետական թեմում, որը վարել են Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի պետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Տեր Համբարձում Դանիելյանը։ Հնչել են նույնաբովանդակ հրահանգներ ինչ նախորդ՝ անդրանիկ հավաքի ժամանակ, այն է՝ քաղաքական հակազդեցության ակտիվացման, համակարգված գրոհների և սոցցանցերում սադրիչ վարքագծի մասին։

Այս հանդիպման ընթացքում, ըստ որոշ աղբյուրների, քահանաներից մի քանիսը բարձրաձայնել են դրամական աջակցություն ստանալու ակնկալիքի մասին՝ որպես իրենց «ծառայության» դիմաց արդար փոխհատուցում։ Շիրակի թեմից Տեր Նշան Պանֆյորովը դժգոհել է, որ նման հավաքների պատճառով ստիպված կրում է նյութական կորուստներ նախ իր գրպանից ճանապարհածախս վճարելով և երկրորդ զրկվում է ծեսերից ստացվող եկամուտից։

Խմբի երրորդ հավաքը տեղի է ունեցել Մասյացոտնի թեմում՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի մասնակցությամբ։ Հնչել են հակապետական բնույթի նոր հրահանգներ, մեթոդական ցուցումներ՝ սոցցանցերում «ֆեյքային գրոհներ» կազմակերպելու, իրականացնելու, հանրային տրամադրությունների վրա ազդելու, հավատացյալներին մանիպուլացնելու և առհասարակ ժողովրդի կարծիքը շեղելու տրամաբանությամբ։

«Սրբազան» քողի տակ

Այս ամբողջ գործընթացում առաջ են գալիս նույն անունները՝ Մուշեղ եպիսկոպոս Բաբայան, Տեր Համբարձում Դանիելյան։ Նրանք ակտիվորեն ներգրավված են քաղաքական ներշնչմամբ իրականացվող համացանցային հարձակումների համակարգման մեջ՝ ֆեյք հաշիվների, անանուն էջերի և մանիպուլյացիոն մեթոդների կիրառմամբ։

Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում թե՛ վարչատնտեսական բաժնի պետի պաշտոնում և թե՛ Մայր Տաճարի լուսարարապետի պաշտոնում իրեն չի դրսևորել որևէ օգտակար հատկանիշով։ Քծնանք, բամբասանք, աշխատողների նկատմամբ կիրառվող կապրիզներ, միաբաններին նկատողություններ, աշխատավարձերի պահումներ, ահա ընկեր Բաբայանին լավագույնս նկարագրող բնութագրիչները։

Տեր Համբարձում Դանիելյանը ֆեյքային պրոֆիլների և այլ կեղծ օգտահաշիվների թիկունքում թաքնված ամենազազրելի լուտանքներ արտադրող և տիրաժավորող անգերազանցելի վարպետ է։ 

Անշուշտ, մերօրյա գեբելսիկների այս խմբակն ունի նաև այլ համակարգող-պարագլուխներ, որոնք նույնիսկ իրենց ընտանիքների բարոյական վարքագիծը չեն կարողանում ապահովել. անշուշտ, խմբակի մեջ ներառված քահանաների ցանկն աչքի անցկացնող յուրաքանչյուր ոք կհասկանա, թե խոսքն ում մասին է։

Այն, որ Մայր Աթոռի գործերը ամենաձախող կերպով վարող և ամեն կերպ քննադատություններին և բարձրաձայնված ապօրինություններին պատասխան, դրական լուծում տալուց խուսափող պաշտոնյաները վաղուց են լծվել ֆեյքային գրոհների մարտավարությանը, այլևս ոչ մեկի համար նորություն չէ։ Նույնիսկ իրենք են հրճվում իրենց թշվառ վիճակի մասին խոսելիս։  

Ֆեյքերեցների գնդի անդամները ըստ թեմերի

Թելեգրամյան խմբի անդամները, ըստ առկա տեղեկատվության, ներառում են Հայաստանյան բոլոր թեմերից ընտրված երկուական քահանաներ՝

Արարատյան թեմ – Պետրոս ավագ քահանա Մալյան (Նարեկ Մալյանի հայրը), Բարդուղիմեոս քահանա Հակոբյան

Արագածոտնի թեմ – Մուշե քահանա Վահանյան, Փառեն քահանա Առաքելյան

Մասյացոտնի թեմ – Ղազար քահանա Թորոսյան, Պողոս քահանա Միքայելյան

Գուգարաց թեմ – Վահան քահանա Ազարյան, միքայել քահանա Շաղոյան

Արմավիրի թեմ – Ներսես քահանա Ռուշանյան, Ահարոն քահանա Գրիգորյան

Գեղարքունիքի թեմ – Ստեփանոս քահանա Իգնաթևոսյան, Սիմեոն քահանա Հովհաննիսյան

Տավուշի թեմ – Արամ քահանա Միրզոյան, Աբել քահանա Քարտաշյան

Վայոց ձորի թեմ –Ներսես քահանա Աշուղբաբյան, Արամ քահան Կարապետյան

Շիրակի թեմ – Նշան քահանա Պանֆյորով, Նարեկ քահանա Անտոնյան

Կոտայքի թեմ – Սահակ քահանա Սահակյան, Սմբատ քահանա Սարգսյան

Սյունիքի թեմ – Ահարոն քահանա Մելքումյան, Պարգև քահանա Զեյնալյան

Արթիկի թեմ – Վիգեն քահանա Ղազարյան, Լևոն քահանա Հովհաննիսյան

Թեմերից զատ ցուցակում ընդգրկվելու պատվին են արժանացել նաև Առնակ քահանա Հարությունյանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցուց։

Եվ Մայր Աթոռից համակարգողներ՝ Եսայի քահանա Արթենյան, Համբարձում քահանա Դանիելյան։

Պետությանը և ժողովրդին հայտարարված ֆեյքային պատերազմում անմասն չեն և ակտիվորեն ընդհատակյա հրամանատարական աշխատանք են իրականացնում նաև տարբեր տերերից հրահանգավորվող Վահրամ ավագ քահանա Մելիքյանը, Արարատ քահանա Պողոսյանը, Գաբրիել քահանա Վարդանյանը, տարատեսակ խոշոր և միջին միաբաններ և օժանդակ քահանաներ իրենց երեցկանանցով և ընտանիքի անդամներով»,- մասնավորապես ասված է հաղորդագրությունում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Դիտումների քանակ1614
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել 17:5909 Օգս, 2026
  • Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ 16:4209 Օգս, 2026
  • ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 16:0609 Օգս, 2026
  • Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան 15:2709 Օգս, 2026
  • Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը 15:0409 Օգս, 2026
  • ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. վարչապետ 14:4509 Օգս, 2026
  • Երևանի Սուրբ Աննա եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ 13:5609 Օգս, 2026
  • ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները թվայնացման և արհեստական բանականության ուղղություններով 13:3409 Օգս, 2026
  • Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումը 13:1209 Օգս, 2026
  • Արգամ Աբրահամյանը կալանավորվել է. ՔԿ 12:5009 Օգս, 2026
  • Ավելացել են շինարարության ոլորտից պետբյուջե վճարված հարկային եկամուտները. Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ուղերձը 11:4209 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:3509 Օգս, 2026
  • Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողացել վերադառնալ․ օգնության են հասել փրկարարները 11:3209 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 10:5409 Օգս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1009 Օգս, 2026
  • Արարատ գյուղի ամբուլատորիան հիմնանորոգվել և վերազինվել է 01:1009 Օգս, 2026
  • Շնող գետի ավազանի հնագիտական հետազոտություն 00:3909 Օգս, 2026
  • Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ 23:5808 Օգս, 2026
  • Հայտնի են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող 4-րդ բանակային խաղերի հաղթողները 23:2108 Օգս, 2026
  • ԲՏԱ նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ-նախարար Ժասլան Մադիևին 22:5408 Օգս, 2026
  • Համաշխարհային օվկիանոսի մակերևութային ջերմաստիճանը հուլիսին ռեկորդային է եղել․ Լևոն Ազիզյան 22:2008 Օգս, 2026
  • 1-ին փուլում 500 մլն դոլար, 2-րդում՝ ավելի քան 4 մլրդ դոլարի ներդրում. Firebird AI գործարանի բացումը 21:5108 Օգս, 2026
  • ՆԳՆ թիմը ռեկորդներ է սահմանել բանակային խաղերում 21:2008 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | ԱՄՆ և ՀՀ ղեկավարները վերահաստատել են TRIPP-ի կառուցումը սկսելու հաստատակամությունը 21:0008 Օգս, 2026
  • Դպրոց-մանկապարտեզի կառուցումից մինչև հուշարձանների վերականգնում. նշվում է Շինարարի օրը 20:5808 Օգս, 2026
  • Կերպարվեստի և նորաձևության յուրօրինակ հանդիպում 20:4908 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 08.08.2026 20:4308 Օգս, 2026
  • Զելենսկին Բելգրադում հանդիպել է Վուչիչի հետ 20:2908 Օգս, 2026
  • Սայաթ-Նովայի փողոցում բռնկված հրդեհը մարվել է. ՆԳՆ ՓԾ 20:1808 Օգս, 2026
  • ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության և հաշտեցման ճանապարհին. Գրոնո 20:0508 Օգս, 2026
  • Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններ. վարչապետը ներկա է եղել խաղերի փակման հանդիսավոր արարողությանը 19:5408 Օգս, 2026
  • Նախագահ Թրամփի առաջնորդության շնորհիվ Հարավային Կովկասը դարձել է ավելի անվտանգ, բարեկեցիկ և կայուն. Ուիթքոֆ 19:4508 Օգս, 2026
  • Սերբիան կաջակցի Ուկրաինային Եվրամիության ճանապարհին. Վուչիչ 19:3808 Օգս, 2026
  • Հրդեհի ահազանգ Սայաթ-Նովայի փողոցում. հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 5 բնակչի 19:2708 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը. Ռուբիո 19:2208 Օգս, 2026
  • Հանդիսավոր միջոցառման ընթացքում պարգևները հանձնվեցին ուժային կառույցների մասնակցությամբ բանակային խաղերի մրցանակակիրներին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 19:1608 Օգս, 2026
  • Երիտասարդների բնապահպանական պահանջները 18:4308 Օգս, 2026
  • Գելենջիկի լողափերը կփակվեն օդային տագնապի ժամանակ. Բոգոդիստով 18:0608 Օգս, 2026
  • Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը 17:5508 Օգս, 2026
  • Ուկրաինան ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում է ակնկալում. Զելենսկի 17:2608 Օգս, 2026
  • Բուլղարիայում ԱԹՍ-ն պայթել է Ուկրաինան Թուրքիային կապող գազատարի մոտակայքում 17:0308 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Մեր պատմության ղեկը կրկին հայտնվել է մեր ձեռքում. վարչապետի ուղերձը | 08.08.2026 17:0008 Օգս, 2026
  • Մենք կենտրոնանալու ենք TRIPP նախագծի վրա, որը ևս մեկ աստիճանով բարձրացնելու է Հայաստանի կշիռը միջազգային ներդրումային քարտեզում. վարչապետ 16:4708 Օգս, 2026
  • «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը 2026-ի 6 ամսում 13 մլրդ 193 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:3208 Օգս, 2026
  • Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ 16:0908 Օգս, 2026
  • 256 միլիոն դրամ՝ Լանջաղբյուրի մանկապարտեզի հիմնանորոգմանը 15:5708 Օգս, 2026
  • Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. Փաշինյան 15:4108 Օգս, 2026
  • Փարիզը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացին. Ֆրանսիայի ԱԳՆ 15:3508 Օգս, 2026
  • Հրազդանում գործարկվեց «Firebird AI» արհեստական բանականության գործարանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 15:2708 Օգս, 2026
  • Վաշինգտոնյան համաձայնությանը հաջորդած մեկ տարվա ձեռքբերումները՝ փաստերով 14:4808 Օգս, 2026
  • Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը 14:3308 Օգս, 2026
  • ԱՄՆ Սենատն ընդունել է ՌԴ և Իրանի դեմ պատժամիջոցների օրինագիծը 14:2908 Օգս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է առաքվել ցորեն և քարածուխ 14:1608 Օգս, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով 14:0308 Օգս, 2026
  • Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը» 13:4108 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում 13:3408 Օգս, 2026
  • Փեզեշքիանը մեղադրել է Իսրայելին և ԱՄՆ-ին՝ Իրանը ոչնչացնելու ցանկության համար 13:2708 Օգս, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 13:1108 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Որն է եղել սպանություն պատվիրելու Արգամ Աբրահամյանի շարժառիթը. ՔԿ բացահայտումը 13:0008 Օգս, 2026
  • Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում 12:5308 Օգս, 2026
  • Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հեռախոսազրույցը 12:3308 Օգս, 2026
  • Բանկային տվյալները գողանալու նոր փորձ՝ 15 հազար դրամի «նվերի» անվան տակ. Կիբեռոստիկանությունը զգուշացնում է 12:1908 Օգս, 2026
  • Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Սենատին՝ ՌԴ դեմ պատժամիջոցների փաթեթին հավանություն տալու համար 12:0908 Օգս, 2026
  • Ես չեմ մոռանում ՀԴՄ կտրոնի մասին. վարչապետ 11:5308 Օգս, 2026
  • Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին. ՔԿ-ն կադրեր է հրապարակել 11:4808 Օգս, 2026
  • Շինարարությունն իրականացնել որակով և սահմանված ժամկետում․ սա է գլխավոր պահանջը շինարարներից. Եղիազար Վարդանյանը՝ Շինարարի օրվա առթիվ 11:4608 Օգս, 2026
  • Թրամփը սպառնացել է Շվեյցարիային 11:3408 Օգս, 2026
  • Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. ՀԿԿ 11:2308 Օգս, 2026
  • Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ եռակողմ պաշտպանական համաձայնագիրն ուղղված չէ որևէ երկրի դեմ. Էրդողան 11:0908 Օգս, 2026
  • Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ 11:0008 Օգս, 2026
  • Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ 10:5608 Օգս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում 10:4808 Օգս, 2026
  • Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 10:0308 Օգս, 2026
  • Հիդրոօդերևութաբանության կենտրոնը կանխատեսել է լոլիկի, կաղամբի և սոխի բերքատվությունը 09:2708 Օգս, 2026
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության էջը փակված է, խաղաղությունը հաստատված է․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը 09:0808 Օգս, 2026
  • Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը 08:5708 Օգս, 2026
  • Սևանի մակարդակը 1900.77 մետր է՝ անցած տարվա ցուցանիշից 16 սմ-ով բարձր 08:3308 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1808 Օգս, 2026
  • COP17 Երևանի Կանաչ գոտու ցուցահանդեսային տաղավարների գրանցումը մեկնարկել է 01:0108 Օգս, 2026
  • Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմվել է 11 090 արձանագրություն 00:4008 Օգս, 2026
  • Ներկայացվել են Ինտեգրված երկրատարածական տեղեկատվության շրջանակի ներդրման ուղղությամբ ՀՀ-ում իրականացված քայլերը 00:3308 Օգս, 2026
  • ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցների օրինագիծ է ընդունել 00:2108 Օգս, 2026
  • Աշխատանքը, որ միասին կատարում ենք, կյանքի հեռանկար և միջավայր ձևավորելու մասին է․ պարգևատրումեր՝ Շինարարի մասնագիտական օրվա առթիվ 23:4207 Օգս, 2026
  • ՀՀ պատվիրակությունն աշխատանքային հանդիպում է ունեցել UNEP-ի Էկոհամակարգերի բաժնի ներկայացուցիչների հետ 23:1407 Օգս, 2026
  • Հուլիսին Հայաստան է այցելել 198,709 զբոսաշրջիկ 23:0007 Օգս, 2026
  • ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի ներկայացուցիչներն այցելել են ՀԱԵԿ 22:4507 Օգս, 2026
  • ՀՀ պատմության մեջ իսկապես եղել են ամոթալի օրեր. ԱԺ նախագահի տեղակալն արձագանքեց ընդդիմությանը 22:3007 Օգս, 2026
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում 22:1807 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 7. 2026 22:0507 Օգս, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին 21:4807 Օգս, 2026
  • «Ոսկե դիվան» հեքիաթագիտական հանդեսի 7-րդ համարը 21:3307 Օգս, 2026
  • Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված միջոցառմանը 21:1807 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Փաշինյանը ԵԱՏՄ նիստում ակնարկել է, որ ՀՀ-ն կառույցին ավելի շատ տվել է, քան ստացել 21:0007 Օգս, 2026
  • Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են 20:5007 Օգս, 2026
  • Օգոստոս 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4507 Օգս, 2026
  • Մեծ Բրիտանիայում ներգաղթյալների դեմ բողոքի ակցիայի ժամանակ բախումներ են գրանցվել ոստիկանության հետ 20:2907 Օգս, 2026
  • Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը գործարկվել է 20:1907 Օգս, 2026
  • Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են պաշտպանական պայմանագիր 20:1207 Օգս, 2026
  • Կրթաթոշակի մրցույթ՝ Ավստրիայի Կանանց, գիտության և հետազոտությունների դաշնային նախարարության կողմից 20:0907 Օգս, 2026
  • Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին 20:0207 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015