ԿԿարմեն Ղուկասյան

Խաղաղության պայմանագրի ստորագրման պարագայում կունենանք էական ազդեցություն ներդրումների հոսքի տեսանկյունից. Մարտին Գալստյան

Խաղաղության պայմանագրի ստորագրման պարագայում կունենանք էական ազդեցություն ներդրումների հոսքի տեսանկյունից. Մարտին Գալստյան

Արձագանքները դրական են, այսինքն՝ գործընկերների հետ խոսակցությունների ընթացքում՝ լինեն դրանք միջազգային կազմակերպություններ թե միջազգային առևտրային կազմակերպություններ, արձագանքները և ազդակները բավականին դրական են: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին, որը հետաքրքրվում էր, թե ինչ ազդեցություն կունենան օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը միջազգային ներդրողների մոտ Հայաստանի ռիսկայնության մակարդակի և մեր երկրի նկատմամբ վստահության բարձրացման վրա, և թե ինչպես են վերջին իրադարձությունները ազդել Հայաստանի ռիսկայնության աստիճանի վրա: 

Գալստյանը տեղեկացրեց՝ վաղը մեկնում է Վիեննա, որտեղ անցկացվելու են Հայաստանի բանկային օրեր Վիեննայում, նկատեց՝ դա թեև նախապատրաստված միջոցառում էր, սակայն ստացվող ազդակները բավականին լավն են:

«Կարծում եմ՝ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման պարագայում կունենանք շատ ավելի մեծ ու էական ազդեցություն թե՛ ռիսկի հավելավճարի նվազման տեսանկյունից, թե՛ ներդրումների հոսքի տեսանկյունից դեպի Հայաստան, որովհետև ամեն դեպքում դեռևս որոշակի անորոշություն պահպանվում է հետագա զարգացումների տեսանկյունից: Դրանով է նաև պայմանավորված, որ Fitch-ի կողմից եղավ ոչ թե ռեյտինգի վերանայում, այլ դրական կոնոտացիաներ»,- ասաց Գալստյանը:

Թունյանի ճշտող հարցին՝ հենց ԿԲ-ի կողմից հնարավո՞ր են արդյոք որոշակի վերանայումներ մակրոտնտեսական վերլուծությունների մեջ, օրինակ՝ տնտեսական աճի պոտենցիալի գնահատման առումով, ԿԲ նախագահը տվեց դրական պատասխան: «Այո՛, դա հնարավոր սցենար է»,- նշեց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում