Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար է նշանակվել Վիլեն Արևշատյանը: Այս մասին սեպտեմբերի 8-ի Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության մեկնարկին հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Արման Լազարյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական, Սուրեն Վարոսյանը՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար: