Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հիմնանորոգման շուրջ աղմուկը տեղեկատվական պատերազմի հետևանք է. սա քաղաքագետի գնահատականն է:
Իսկ մասնագետներն ու պատասխանատուները, նաև հուշահամալիրի համահեղինակը վստահեցնում են՝ չեն ապամոնտաժում, քանդում կամ ավերում, տեսքն էլ չի փոխվի:
Ասում են՝ վերանորոգումը անհրաժեշտություն է։ Ճաքած քարերն ու մույթերի արանքից դուրս եկած ճյուղերն են հուշում:
Եղանակն անձրևային չէ, բայց մույթերի քարերը հեռացնելիս ջուր է հոսել խոռոչներից:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն առաջին անգամ է կապիտալ վերանորոգվում, իսկ շինարարության ընթացքում այն բաց կլինի այցելուների համար:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան