2025 թվականի սեպտեմբերի 7-ին կդիտվի այս տարվա հիմնական աստղագիտական իրադարձություններից մեկը՝ Լուսնի երկրորդ ամբողջական խավարումը: Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում և Ավստրալիայում միլիարդավոր մարդիկ կկարողանան տեսնել այս երևույթը գոնե մասնակի։ Այդ մասին Ֆեյսբուքում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Սեպտեմբերի 7-ի խավարումը Երևանում կդիտվի 19:28-ից մինչև 00:55։
Խավարման փուլերը ըստ Երևանի ժամանակի (GMT+4)
Կիսաստվերային փուլի սկիզբ — 19:28:25
Մասնակի խավարման սկիզբ — 20:27:09
Լրիվ խավարման սկզիբ, Լուսինը կդառնա կարմիր — 21:30:48
Առավելագույն խավարում — 22:11:47
Լրիվ խավարման ավարտ — 22:52:51
Մասնակի խավարման ավարտ — 23:56:31
Կիսաստվերային խավարման ավարտ — 00:55:08
Ընդհանուր տևողությունը՝ 5 ժամ 27 րոպե
Լրիվ փուլը տևելու է՝ 1 ժամ 22 րոպե
Խավարումը տեսանելի կլինի ԱՊՀ ամբողջ տարածքում՝ բացառությամբ Չուկոտկայի թերակղզու։