Փրկարար ծառայողի օրվա կապակցությամբ Հայկ Ղալումյանը շնորհավորեց ՆԳՆ Փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմին։ Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետի աշխատակազմից։
Մարզպետը բարձր է գնահատել փրկարարների պատասխանատու և նվիրումով իրականացվող ծառայությունը՝ ընդգծելով նրանց կարևոր դերը քաղաքացիների անվտանգության ապահովման գործում։ Հայկ Ղալումյանը նշել է, որ նրանց անձնվիրությունն ու մասնագիտական հմտությունները հասարակության անվտանգության կարևոր երաշխիք են։
Տոնի առթիվ առավել աչքի ընկած ծառայողները մարզպետի կողմից արժանացել են պատվոգրերի։